20:59 13.10.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 12-ի ժամը 17․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 40 դեպք, որոնցից 13-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 27-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 9-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 7 անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ Երկու լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։
Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:
Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։
13:57 21.07.2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումըՀուլիսի 21-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։ Հանդիսավոր արարողության ընթացքում ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։ Այնուհետև […] ...
13:50 21.07.2025
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյանին պատկանող պանրի արտադրամասում (Արմավիրի մարզի, Բաղրամյան համայնք) ու պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի պանրի հասունացման հատվածի նախագծումն ու կառուցվածքը չի բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը, • արտադրամասը չի ունեցել վերջնական արտադրանքի […] ...
13:42 21.07.2025
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում հուլիսի 22-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 06:00-ից 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի և Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
13:31 21.07.2025
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունըԵրևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […] ...
13:20 21.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […] ...
13:11 21.07.2025
Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդներիՄեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...