Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում

08:59 15.10.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 20.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ, Գողթ, Գեղարդ, Գառնի գյուղերի, Գառնիի Բանավան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Էկոտոմատո» ՓԲԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մավաս գրուպ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մուլտի Լեոն», «Սեգազ» և «Սեր Գրիգ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող «Գուրգեն Դավթյան» և «Մուլտի գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի սկզբնամասի, 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Նորիկի փողոցից մինչև Հաղթանակ 2-րդ փողոցով պարփակված թաղամասի,

ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի, Տերյան, Աթարբեկյան, Թումանյան, Անդրանիկի փողոցների, հարակից նրբանցքների և Արտիմետ, Արագած, Ծաղկալանջ, Դողս, Աղավնատուն, Ծաղկունք, Հովտամեջ, Այգեշատ, Շահումյան, Դաշտ, Ամբերդ գյուղերի գազամատակարարումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ում

22:48 20.06.2025

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

BACK_TO_TOP