15:41 15.10.2020
Թուրքական իշխանությունները չորեքշաբթի երեկոյան Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանի վրա 20 րոպե շարունակ պահել են Հունաստանի կառավարական ինքնաթիռը՝ հրաժարվելով տրամադրել ավելի վաղ հաստատված թռիչքային թույլտվությունը: Օդանավում է եղել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը. վերջինս վերադառնում էր Աթենք, հայտնում է հունական ERT հանրային հեռուստատեսությունը:
«Այս գործողությունը դուրս է բարիդրացիության հասկացությունից և խախտում է դիվանագիտական վարքի կանոնները»,- նշել է հեռուստաալիքը:
Հունաստանի արտգործնախարարի այցը Իրաք 22 տարվա մեջ առաջինն էր: Այցն ավարտելուց հետո ինքնաթիռը օդ է բարձրացել Իրաքից:
«Թուրքական իշխանությունները ծանուցված են եղել VIP թռիչքի մասին և թույլտվություն են տվել, բայց սահմանին մոտենալուն պես հետ են կանչել այն: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, ինքնաթիռը ստիպված է եղել իջեցնել բարձրությունը և պտույտներ կատարել մինչև խնդրի լուծումը: Դրա հետևանքով առաջացել է վառելիքի պակասի ռիսկի հարց»,- հայտնում է ERT-ն:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը այնուհետև հայտարարել է, թե ինքնաթիռի դիտավորյալ հետաձգման մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են:
«Հունաստանը մեր օդային տարածքը օգտագործելու թույլտվություն խնդրեց այն ինքնաթիռի համար, որով Դենդիասը գնացել է Իրաք: Հարցը դրական է լուծվել, և հունական կողմը տեղեկացվել է: Իրաքում ինքնաթիռի անսարքության հայտնաբերումից հետո հունական կողմը հատկացրել է երկրորդ ինքնաթիռը, և միանգամից թույլտվություն է տրվել օգտագործելու մեր օդային տարածքը նույն համարով, ինչ նախորդը»,- ասել է Աքսոյը:
Նշենք, որ վերջերս Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները ծայրաստիճան սրվել են ծովային գոտիների սահմանազատման շուրջ վեճերի պատճառով:
20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...
19:50 20.06.2025
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովումԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...
19:46 20.06.2025
Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորինԿամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։ Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի և […] ...
19:42 20.06.2025
Հովհաննես Բաչկովը Թուրքիայում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՏոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (7-0, 6 նոկաուտ) կվերադառնա պրոֆեսիոնալ ռինգ հուլիսի 2-ին: Գյումրեցի բռնցքամարտիկը Ստամբուլում կայանալիք IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակներում կմենամարտի ուզբեկ Շոխջախոն Էրգաշևի (25-2, 22 նոկաուտ) դեմ: Վարկանիշային մենամարտը տեղի կունենա մինչև 63,5 կգ քաշային կարգում՝ IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով: ...