16:55 15.10.2020
Լյուքսեմբուրգի հայ համայնքը մեծ չէ, բայց ինչպես մի շարք երկրներում, այստեղ ևս համախմբվել է՝ հանուն Արցախի խաղաղության: Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Տաթև Մանուկյան-Էնգելի խոսքերով՝ Սփյուռքը միասնական է ավելի, քան երբևէ՝ աշխարհին պատմելու Արցախում տիրող իրավիճակի մասին, ներկայացնելու ճշմարտությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Սփյուռքի բաժնից։
«Լյուքսեմբուրգում առաջին հավաքը կազմակերպվեց շատ ինքնաբուխ: 7 հոգով կանգնեցին իրենց պաստառներով կենտրոնական հրապարակում՝ լուռ աղաղակելով կատարվող դաժանագույն իրադարձությունների մասին։ Դրանից հետո կարելի է ասել, մենք ուշքի եկանք այս ինֆորմացիոն շատ բացասական հեղեղից և հասկացանք, որ պետք է նորից շուտափույթ կազմակերպել հաջորդ ցույցը, որպեսզի կատարվի ինձ համար շատ կարևոր մի բան՝ գրավենք մեդիայի ուշադրությունը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց հայ հյուպատոսը` ընդգծելով, որ հաջորդ երկու ցույցերն ունեցել են ընդհուպ մինչև 150 մասնակից:
Նրա խոսքերով՝ առաջին իսկ օրերից նվիրատվությունների հետ կապված շատ զանգեր ու նամակներ էին ստանում: Օգնել ցանկացողներն անմիջապես ուղղորդվում էին դեպի «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
«Արդյունքների գրանցումը շարունակական բնույթ ունի, որում կարծում եմ՝ ներգրավված է ոչ միայն ամբողջ Սփյուռքը, այլև Հայաստանի օտարերկրացի բարեկամները, որոնք իրենց դերակատարումն ունեն։ Եվ այստեղ կհանդգնեմ նշել նաև ամուսնուս դերակատարությունը։ Նա տանում է մեծ քարոզչական աշխատանք քաղաքական առումով՝ լինելով Լյուքսեմբուրգի ամենամեծ կուսակցության նախագահը»,- ասաց Տաթև Մանուկյանը՝ հավելելով, որ մի շարք տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցներում հստակ նշվել է մեսիջը, այն է՝ խաղաղությանը հասնելու միակ ճանապարհը Արցախի Հանրապետության ճանաչումն է։
20:28 20.06.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...
20:24 20.06.2025
Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնությունԵրևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...
20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...
19:50 20.06.2025
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովումԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...