Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված քաղաքացիական 2 անձանց․ ԱՀ ՔԿ-ում քրգործը վարույթ է ընդունվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված քաղաքացիական 2 անձանց․ ԱՀ ՔԿ-ում քրգործը վարույթ է ընդունվել

16:43 16.10.2020

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցնելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ԱՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես, 2020թ. հոկտեմբերի 15-ին համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ իրականացված համապատասխան միջոցառումների հիման վրա ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիվերսիոն խումբը ներթափանցել է ԱՀ Հադրութ քաղաք, որտեղ թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով, կրակոցներ արձակելով սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված և փաստացի գերի վերցված Հադրութ քաղաքի 1947թ. և 1995թ. ծնված քաղաքացիական երկու անձանց:

ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» ու «Պորտուն» հետաքրքրված են 19-ամյա շվեդի տրանսֆերով

20:49 20.06.2025

«Բարսելոնան» ու «Պորտուն» հետաքրքրված են 19-ամյա շվեդի տրանսֆերով

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Կոպենհագենի» հարձակվող Ռունի Բարդեգջիի տրանսֆերով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել դանիական ակումբի հետ և առաջարկել է քննարկել հնարավոր գործարքի պայմանները: Երիտասարդ տաղանդի ծառայություններով հետաքրքրված է նաև պորտուգալական «Պորտուն»: 2024/25 մրցաշրջանում 19-ամյա շվեդը Դանիայի առաջնությունում խաչաձև կապանները կտրելու պատճառով ընդամենը 5 հանդիպում է անցկացրել, որոնցում սակայն խփել […] ...

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

20:36 20.06.2025

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար: Հանդիպմանը քննարկվել […] ...

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

20:28 20.06.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

20:24 20.06.2025

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

20:13 20.06.2025

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...

SHANTNEWS

20:00 20.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP