16:59 16.10.2020
ՀԱՊԿ-ը նախատեսում է մինչև տարվա վերջ ավարտել անհրաժեշտ իրավական աշխատանքը Միավորված ազգերի կազմակերպությունում իր խաղաղապահներին ներառելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ԲԵԼՏԱ»-ին, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկը նրանց մասնակցությունն է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին:
«Մեծ աշխատանք է կատարվել ՄԱԿ-ի քարտուղարության ստորաբաժանումների կողմից: Մենք այնտեղ աջակցություն ենք ստացել: Այժմ աշխատանքներ են տարվում մեր օրենսդրությունը միջազգային կազմակերպության չափանիշներին համապատասխան շտկելու ուղղությամբ: Կարծում եմ՝ այս տարի կավարտենք իրավական աշխատանքը և հաջորդ տարի կսկսենք բանակցությունները ՄԱԿ-ում մեր խաղաղապահներին ընդգրկելու հարցի շուրջ»,- ասել է Զասը:
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր նպատակը միջազգային խաղաղության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու պահպանումն է ոչ թե ռազմական, այլ քաղաքական միջոցներով: Դրա համար կան լավ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք կարող են լուծել խաղաղապահական խնդիրներ, պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի զսպման, բանակցային գործընթացի մեկնարկի և ընդհանուր առմամբ խաղաղության հաստատման համար:
«Մեզ մոտ մշակվել է խաղաղապահ գործողությունների անցկացման համար անհրաժեշտ ողջ իրավական բազան և ձևավորվել են համապատասխան ուժեր և միջոցներ: ՀԱՊԿ-ում խաղաղապահ ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում է 3,6 հազար մարդ մասնակից երկրներից: Նրանք լավ պատրաստված են, այդ ստորաբաժանումների զինծառայողների մեծ մասը խաղաղապահ գործողություններին մասնակցելու փորձ ունեն»,- հավելել է Ստանիսլավ Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ այժմ օրակարգում դրված չէ ՀԱՊԿ խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընդգրկելու հարցը:
20:24 20.06.2025
Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...
19:50 20.06.2025
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովումԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...
19:46 20.06.2025
Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորինԿամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։ Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի և […] ...
19:42 20.06.2025
Հովհաննես Բաչկովը Թուրքիայում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՏոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (7-0, 6 նոկաուտ) կվերադառնա պրոֆեսիոնալ ռինգ հուլիսի 2-ին: Գյումրեցի բռնցքամարտիկը Ստամբուլում կայանալիք IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակներում կմենամարտի ուզբեկ Շոխջախոն Էրգաշևի (25-2, 22 նոկաուտ) դեմ: Վարկանիշային մենամարտը տեղի կունենա մինչև 63,5 կգ քաշային կարգում՝ IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով: ...