12:14 17.10.2020
Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները, որոնց տարածումը դարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հիմնական բաղադրիչը և նպատակ ունի հարված հասցնել Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ինչպես նաև գործընկեր ու բարեկամ երկրների հետ ձևավորված ջերմ հարաբերություններին:
Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով, որի մասին են վկայում Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով, դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները. օրինակ՝ արձանագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան– Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան–Բաքու չվերթը: Նույն երթուղին նախատեսված է նաև հոկտեմբերի 18-ին: Նախատեսված են նաև Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդագարի օդանավակայան ու հետադարձ չվերթները:
Ավելին, նմանատիպ չվերթներ են կատարվելու նաև հոկտեմբերի 19-ից հետո: Ընդ որում, նշված չվերթների մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են, և որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում:
Ակնհայտ խոսուն և իրադրության մասին հստակ պատկերացում տվող այս տվյալները փաստում են, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքն այս գործողություններով փորձում է ընդլայնել ահաբեկիչներ և զինամթերք ներգրավելու աշխարհագրությունը, ինչպես նաև իր այդ չարամիտ գործելաոճը կոծկելու նպատակով սեփական հակաօրինական արարքները վերագրել հայկական կողմին՝ դրանով հանդերձ փորձ կատարելով նաև լարվածություններ ստեղծել միջազգային տարբեր հարաբերություններում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես դիմելով միջազգային իրավասու կառույցներին՝ հորդորում է չտրվել ադրբեջանական սադրանքներին և հիմք չընդունել տարածվող ապատեղեկատվությունը:
Միաժամանակ, կոչ ենք անում քննության առարկա դարձնել մեր կողմից տրամադրված հավաստի տեղեկությունները, բազմակողմանիորեն ստուգել դրանք և հետամուտ լինել պարզաբանելու հիշյալ չվերթներով ռազմական նշանակության բեռների և ուղևորների՝ Ադրբեջան տեղափոխելու իրական հանգամանքներն ու նպատակները:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ15:37 22.08.2025
Բարսեղյանի «Սլովանը» պարտվել է «Յանգ Բոյզին»․ ԵԼՍլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել է 0-1 հաշվով: Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից Շվեյցարիայում: Դիմակայության հաղթողը կնվաճի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում: ...
15:36 22.08.2025
Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավՕգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել […] ...
15:24 22.08.2025
2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՀայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում: Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը, Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը, Վահե Մկրտչյանը և 11-րդ դասարանի աշակերտ Նատալի Մարգարյանը: Օլիմպիադայում յուրաքանչյուր երկիր կարող […] ...
14:57 22.08.2025
Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...
14:45 22.08.2025
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասինԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին։ Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Յուրիկ Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ ...