Բայդեն-Հարիս վարչակազմը կաշխատի կանխել Թուրքիայի նման պետությունների և օտարերկրյա վարձկանների միջամտությունը Արցախում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+32.09 oC

Բայդեն-Հարիս վարչակազմը կաշխատի կանխել Թուրքիայի նման պետությունների և օտարերկրյա վարձկանների միջամտությունը Արցախում

21:36 17.10.2020

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ներկայացրել են, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի հետ կապված և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում, գրում է Asbarez-ը։

Հայտարարությունն արվում է Բայդենի ու Հարիսի առանձին կոչերից՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» խորագրով հայտարարության տեքստում մասնավորապես մեջբերվում է 2020 թվականի ապրիլի 24-ին Բայդենի արտահայտած միտքը. «Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը հարգելու հարցում ես կանգնած եմ ողջ հայ ժողովրդի և ամերիկահայ համայնքի կողքին, որն այնքան մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ-ում»:

Անդրադառնալով Բայդենի հետագա անելիքներին՝ մասնավորապես նշվում է, որ նա կճանաչի Հայոց ցեղասպանությունը և մարդու համընդհանուր իրավունքները կդարձնի իր վարչակազմի գերակա առաջնահերթությունը, որպեսզի նման ողբերգություններ այլևս չլինեն:

Նշվում է նաև, որ Բայդենը կուժեղացնի ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը՝ բարելավելու հայ ժողովրդի կյանքը: Բայդենը կաջակցի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը՝ ակտիվացնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, կփնտրի նաև լրացուցիչ միջազգային դիտորդներ՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Շեշտվում է նաև, որ Բայդենը կաշխատի կանխել երրորդ կողմերի, այդ թվում՝ Թուրքիայի նման պետությունների և օտարերկրյա վարձկանների միջամտությունը, որոնք վարձատրվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու համար: Նա լիովին կաջակցի Հայաստանին ԱՄՆ աջակցության շարունակմանը՝ ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու և տնտեսական աճը խթանելու համար, կվերանայի Ադրբեջանին անվտանգության նպատակով տրամադրվող աջակցությունը՝ համոզվելու համար, որ այն չի օգտագործվում հարձակողական նպատակներով: Նշվում է նաև, որ նա կշարունակի հումանիտար ականազերծման երկարաժամկետ օգնությունը Լեռնային Ղարաբաղում, որը Թրամփը փորձել է կասեցնել: Բայդենը նաև կդատապարտի ատելության հողի վրա կատարված հանցագործությունները ամերիկահայերի դեմ:

Հայտարարությունում ներկայացվում է նաև, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ: Մասնավորապես, որպես ԱՄՆ սենատոր, նա ջանքեր է գործադրել՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Անցյալ տարի Բայդենը Կոնգրեսում սատարել է երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությանը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ-ում ոգեկոչման անհրաժեշտությունը:

Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նա կոչ է արել ցեղասպանությունը լիովին ճանաչել և խոստացել է աջակցել դրա ճանաչմանը: Այնուհետև նա ասել է. «Եթե մենք լիովին չենք ընդունում, ոգեկոչում և մեր երեխաներին տեղեկացնում ցեղասպանության մասին, ապա «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց իմաստը»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 22.08.2025

SHANTNEWS

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

14:57 22.08.2025

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

14:45 22.08.2025

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին։ Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Յուրիկ Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ ...

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

14:32 22.08.2025

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

14:22 22.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

14:10 22.08.2025

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...

BACK_TO_TOP