Լոս Անջելեսի շերիֆը դատապարտել է Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակումներն ու ողջունել հայերի խաղաղ ցույցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+32.09 oC

Լոս Անջելեսի շերիֆը դատապարտել է Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակումներն ու ողջունել հայերի խաղաղ ցույցերը

15:40 17.10.2020

Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուեվան հայտարարել է, որ դատապարտում են Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններն ու հարձակումները և ողջունում Լոս Անջելեսում հայերի կողմից անցկացվող համերաշխության խաղաղ ցույցերը: Արմենպրեսս-ի տեղեկացմամբ՝ Ալեքս Վիլանուեվայի հայտարարությունը տարածել է Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքի «Ֆեյսբուք»-ի էջը:

Հայտարարության մեջ նշված է, որ Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հետևում է ԼՂ հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին: Նրա խոսքով՝ այդ ամենը տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա, սակայն մեծ և անմիջական կարևորություն ունի Լոս Անջելեսի հանրության շատ անդամների համար:

«Մենք լսում ենք ձեզ և հասկանում: Փաստացի Հայաստանից դուրս Լոս Անջելեսի շրջանում ապրում են ավելի շատ հայեր, քան աշխարհի որևէ այլ վայրում: Մենք հետևում ենք և դատապարտում ենք բռնությունն ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակումները: Մենք ողջունում ենք Լոս Անջելեսում համերաշխության խաղաղ ցույցերի անցկացումը և ձեր կողքին ենք խաղաղության պահանջի հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարսեղյանի «Սլովանը» պարտվել է «Յանգ Բոյզին»․ ԵԼ

15:37 22.08.2025

Բարսեղյանի «Սլովանը» պարտվել է «Յանգ Բոյզին»․ ԵԼ

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել է 0-1 հաշվով: Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից Շվեյցարիայում: Դիմակայության հաղթողը կնվաճի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում: ...

Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ

15:36 22.08.2025

Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ

Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել […] ...

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

15:24 22.08.2025

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում: Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը, Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը, Վահե Մկրտչյանը և 11-րդ դասարանի աշակերտ Նատալի Մարգարյանը: Օլիմպիադայում յուրաքանչյուր երկիր կարող […] ...

SHANTNEWS

15:00 22.08.2025

SHANTNEWS

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

14:57 22.08.2025

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

14:45 22.08.2025

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին։ Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Յուրիկ Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ ...

BACK_TO_TOP