Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերը կտրուկ աճել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+32.09 oC

Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերը կտրուկ աճել են

20:25 19.10.2020

Հարևան Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 337 մարդ, հաղորդում է Interfax լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։ Սա ռեկորդային ցուցանիշ է և 85-ով ավելի է նախորդ օրվա՝ հոկտեմբերի 18-ի մահվան դեպքերի թվից։

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սաաթ Լարիի փոխանցած տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30.712-ի։ Պաշտոնյան մահացության նման աճը անվանել է աննախադեպ։

Միևնույն ժամանակ վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուս է հաստատվել 4251 մարդու մոտ՝ մինչև օրս վարակվածների թիվը հասել է 534.631-ի։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ եթե երկրի բնակիչները չհետևեն կորոնավիրուսային սահմանափակումներին, ապա օրական մահվան դեպքերի թիվը կհասնի 600-ի։

Հոկտեմբերի 3-ից Թեհրանում խստացրել են սահմանափակումները՝ փակվել են դպրոցները, մզկիթները, խանութները, ռեստորաններն ու այլ հանրային վայրերը։

Բացի այդ, դիմակ կրելը պարտադիր է։ Այդ կանոնը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք։ Ըստ լրատվամիջոցների՝ Իրանի իշխանությունները մտադիր են նման սահմանափակումներ մտցնել նաև այլ խոշոր քաղաքներում, որտեղ COVID-19-ի տարածման ցուցանիշը բարձր է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

14:24 20.08.2025

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...

Մոլդովայի իրավապահների կողմից թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզում

14:05 20.08.2025

Մոլդովայի իրավապահների կողմից թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 18-ին` ժամը 12.30-ին, Արմավիրի մարզի Չոբանքյարայի խճուղու մոտակայքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է տեղափոխվել Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրանյութեր ապօրինի իրացնելու մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող 47-ամյա քաղաքացի, խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

2025-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1, երկրորդում՝ 5.9 տոկոսով. Գևորգ Պապոյան

13:52 20.08.2025

2025-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1, երկրորդում՝ 5.9 տոկոսով. Գևորգ Պապոյան

Եթե այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1%-ով, ապա երկրորդ եռամսյակում աճն արագացել է և կազմել 5.9%։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարեվերջին, երբ ընդունվում էր այս տարվա բյուջեն, պետբյուջեում ՀՆԱ աճի համար կանխատեսված էր 5.1% աճ»,- գրել է նա։ ...

Արաղչին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ներկայիս վիճակի մասին

13:43 20.08.2025

Արաղչին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ներկայիս վիճակի մասին

Թեհրանը դեռևս չի հասել Վաշինգտոնի հետ արդյունավետ բանակցություններ վարելու հասունության կետին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել էր, որ Իրանը կարող է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցերի շուրջ, եթե «հարմար պայմաններ» առաջանան։ «Ցանկացած բանակցություն ժամանակ է պահանջում, դրանք բոլորն էլ ունեն հասունության որոշակի […] ...

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում Սյունիքում

13:29 20.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում Սյունիքում

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված […] ...

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է

13:20 20.08.2025

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է

Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...

BACK_TO_TOP