Միջազգային հանրությունը պարտավորություն ունի պաշտպանելու արցախահայության իրավունքները. «Եվրոպայի ազատ դաշինքի հանդիպումն Արցախի ներկայացուցիչների հետ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Միջազգային հանրությունը պարտավորություն ունի պաշտպանելու արցախահայության իրավունքները. «Եվրոպայի ազատ դաշինքի հանդիպումն Արցախի ներկայացուցիչների հետ»

16:34 24.10.2020

«Եվրոպայի ազատ դաշինք» (ԵԱԴ) կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր առցանց ձեւաչափով հանդիպում-քննարկում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Արմենպրեսս-ը:

Կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դե Լակալեն նշեց, որ իրենց կուսակցության նպատակը գործելն է, եւ այս քննարկումն այդ նպատակով էր կազմակերպվել։ «Պատրաստ ենք օգնելու։ Սա միայն սկիզբն է, մենք պարտավոր ենք արձագանքել, մենք չենք կարող հուսահատեցնել մարդկանց»,- ասաց նա։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով` միջազգային հանրությունը պարտավորություն ունի պաշտպանելու արցախահայության իրավունքները անգամ առանց անկախության ճանաչման, սակայն դա չի անում։ Մինչդեռ անհրաժեշտ է, որ միջազգային վերպետական կառույցները՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵՄ-ն, նաեւ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները ներկայացուցչություններ ուղարկեն Արցախ՝ արձանագրելու այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ այս օրերին, եւ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ։

«Սա է միակ տարբերակը` կանխելու Արցախի հանդեպ պատերազմական հանցագործությունները»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2016-ին նույնպես բազմաթիվ պատերազմական հանցագործություններ են կատարվել, որոնք նույնպես փաստաթղթավորված են Արցախի ՄԻՊ-ի կողմից՝ գլխատումներ, գերիների սպանություններ եւ այլն։

Այդ ամենին անդրադարձել է նաեւ միջազգային մամուլը, սակայն միջազգային հանրությունն այդպես էլ որեւէ գործուն միջամտություն չի ցուցաբերել, պատժամիջոցներ չի սահմանել։ «Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվում է այսօր։ Դեռ ուշ չէ` այս անգամ կանխելու հետագա պատերազմական հանցագործությունները»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը։ Արտակ Բեգլարյանը ողջունեց ԵԱԴ կուսակցության նախաձեռնությունը, որով իրենց ուշադրության կենտրոնում են պահում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը. «Արցախը հիմնականում մեկուսացված եւ անտեսված է միջազգային հանրության կողմից, ինչը խրախուսում է Ադրբեջանին` դիմելու ավելի մեծ բռնությունների։ Արցախի բնակչության հանդեպ անտարբերությունն ու նրանց իրավունքների անտեսումը պատճառներից մեկն է այն ամենի, ինչ այսօր կատարվում է։ Դրա համար հայկական կողմը բազմիցս հորդորել է Արցախը ներգրավել տարբեր միջազգային ծրագրերում»։ Ադրբեջանի սոցիալական մեդիայի ակտիվությունը ցույց է տալիս, որ այդ երկրում չափազանց շատ են հայերի հանդեպ ատելությունն ու ատելության խոսքը։ Դա տասնյակ տարիների պետական քաղաքականության հետեւանք է, որով իրենց հանրության շրջանում ձեւավորել են հակահայ տրամադրություններ։ Իշխանությունները, հանրային դեմքերն ատելություն են սերմանում` սկսած մանկապարտեզից եւ դպրոցից, իրականությանը չհամապատասխանող պատմություններ են մատուցում իրենց հասարակությանը։ Արմենաֆոբիան հասցրել են նաեւ եվրոպական կառույցներ։ «Տարիներ շարունակ միջազգային հանրությունը, եվրոպական կառույցները, չնայած բոլոր ապացույցներին եւ ահազանգերին, որեւէ պատժամիջոց չեն կիրառել, ոչ էլ լուրջ արձագանք է եղել։ Այս ամենի բացասական հետեւանքները կզգացվեն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ Եվրոպայում»,- ասաց նա։

Ջորդի Սոլիին հետաքրքրում էին Մինսկի խմբի աշխատանքները, կողմերի մոտեցումները։ Արմինե Ալեքսանյանը պատասխանեց, որ մենք մշտապես կողմ ենք եղել այդ ձեւաչափով խնդրի կարգավորմանը, նաեւ վերահսկման մեխանիզմների ներդրմանը, ինչը հնարավորություն կտար արձանագրելու, թե որ կողմն է խախտել հրադադարը, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվել է կառուցողական երկխոսությունից։ «Հայկական կողմը որեւէ պատճառ չունի ագրեսիա հրահրելու կամ ռազմական գործողությունների դիմելու։ Հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, երբ ռազմական գործողություններ են տեղի ունենում, եւ զենքերը կրակում են»,- ասաց նա՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ Արցախի ճանաչումն այսօրվա հրամայականն է, քանի որ այդ կերպ կարելի է կանխել նոր ցեղասպանությունը։

ԵԱԴ կուսակցության անդամ Տատյանա Ժդանոկան (Լատվիա) հետաքրքրվեց, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքվում մեծաթիվ հայկական համայնք է ապրում։ Արմինե Ալեքսանյանն արձագանքեց, որ Ալիևը բավականին վառ երեւակայություն ունի, քանի որ անգամ «յան» վերջածանցով ազգանուն ունեցող որեւէ այլ երկրի քաղաքացի չի կարող մուտք գործել Ադրբեջան։ Նույնիսկ խառն ամուսնությունների դեպքում մարդիկ ստիպված են եղել լքել Ադրբեջանը դեռ 80-ականների վերջին, սակայն, ի տարբերություն դրա, Արցախում այսօր ապրում են ադրբեջանցիներ, որոնք ամուսնացած են հայերի հետ։

Կուսակցության բելգիացի ներկայացուցիչն ասաց, որ բելգիահայ համայնքի աջակցությամբ Բելգիայի կառավարությանն է ներկայացվել հայտարարություն` ճանաչելու Արցախի անկախությունը։ Մինչդեռ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը զեկուցագիր է ներկայացրել, թե իբր ագրեսիան հայկական կողմից է, և հորդորել զգույշ լինել։ Դա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմից ուժեղ ճնշում կա։ Բելգիացի պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու իր տանը և իր ապագան կառուցելու այնտեղ։ Նա հույս հայտնեց, որ շուտով պատերազմը կավարտվի, եւ ինքը կկարողանա այցելել Արցախ, որտեղ եղել էր անցած տարի։

ԵԱԴ կուսակցության անդամներ Ֆրանսուա Ալֆոնսի եւ Պիտեր վան Դալենի կողմից առաջարկ հնչեց նամակ գրել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին, որպեսզի վերջինս ավելի մեծ ակտիվություն ցուցաբերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

17:31 21.08.2025

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

Գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի […] ...

Նեյմարը «Սանթոսի» երկրպագուներից բռնության սպառնալիքներ է ստացել

17:20 21.08.2025

Նեյմարը «Սանթոսի» երկրպագուներից բռնության սպառնալիքներ է ստացել

Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտությունից հետո «Սանթոսի» զայրացած երկրպագուներն եկել են ակումբի մարզաբազա` ֆուտբոլիստներից բացատրություն ստանալու համար, հաղորդում է Goal-ը։ Նրանց հետ զրուցել է «Սանթոսի» ավագ Նեյմարը։ Երկրպագուները զրույցի ժամանակ սկսել են բռնության սպառնալիքներ ուղղել 33-ամյա ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ «Սանթոսն» այդ խաղում ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտություններից […] ...

BACK_TO_TOP