21:06 16.01.2018
Դերասանուհի Շերոն Սթոունի երկարատև ծիծաղը՝ ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք նա երբևէ բախվել է սեռական ոտնձգությունների, սոցիալական ցանցերում բուռն քննարկումների պատճառ է դարձել: Օգտատերերը կարծում են, որ նման պերճախոս արձագանքից հետո, որևէ այլ բացատրության կարիք չկա:
Cannot stop watching @sharonstone’s response to being asked whether she’s ever faced sexual harassment ???????????? pic.twitter.com/MvFR3MIPU5
— Hannah Jane Parkinson (@ladyhaja) January 15, 2018
«Ես 40 տարի այս բիզնեսում եմ: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսին էր իրավիճակը այն ժամանակ , երբ ես նոր էի սկսում իմ կարիերան այն էլ իմ արտաքինով: Ես Փենսիլվանիայից էի, առանց որևէ հովանավորի», – ասել է Սթոունը: Դերասանուհին շեշտել է, որ տեսել է սեռական ոտնձգությունների բոլոր դրսևորումները:
Արտիստի երկրպագուները հույս էին հայտնել, որ Սթոունը կսկսի վերջին 40 տարիների ընթացքում իր նկատմամբ սեռական բռնություն իրականացրած՝ կինոարտադրության մեջ հայտնի տղամարդկանց անուններ նշել:
Sharon Stone said “I’ve seen it all”. I wonder if she will start dropping names. Men: pic.twitter.com/3cmPCuNnlI
— Sheraz (@nybigtymer) January 16, 2018
Նույն հարցազրույցում Սթոունը մեկ այլ բացահայտում է արել՝ խոստովանելով, որ 2001 թվականին քիչ է մնացել մահանա, երբ նրա մոտ ուղեղի արյունահոսություն է սկսվել:
«Կենդանի մնալու հավանականությունը մոտ հինգ տոկոս էր: Տեղի ունեցածն այնուհետև ազդեց իմ խոսքի, լսողության, քայլելու, կարդալու և գրելու ունակության վրա: Ստիպված էի ամեն ինչ սկսել սովորել զրոյից», – պատմել է 59-ամյա դերասանուհին:
Շերոն Սթոունը հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ ինչպիսիք են «Հիմնական բնազդ»-ը,«Կազինո»-ն և «Հիշել ամեն ինչ»-ը:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...