22:51 02.11.2020
Ինչպես SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր նշել է, որ ընդհանուր առմամբ՝ այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալված են: Իսկ որո՞նք են այդ ուղղությունները։
«Շեխեր-Կարմիր շուկա ուղղությամբ են փորձել, հարավից երկու-երեք ուղղությամբ փոքր խմբերով են փորձել, Մարտունիի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին: Ճիշտ է, որոշակի, էսպես ասեմ, որոշիչ հաջողություն ունեցան երկու դիրքերի հետ կապված, բայց երեկոյան հուժկու հրետանային կրակով հենց այս մեր թողած դիրքերում իրենց բավական մեծ վնասներ ենք պատճառել: Մարտակերտի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին, ամբողջ գիշեր ավելի հյուսիս են փորձել»,- ասել է Հովհաննիսյանը:
Իսկ ի՞նչ ասել է օջախային մարտեր են, և ի՞նչ է դա փոխում.
«Ես երեկ էլ ասացի՝ Ադրբեջանի ցամաքային զորքերը, հատկապես՝ հետևակային, զրահատանկային ներուժը բավականին լուրջ կորուստներ է կրել, որպես խմբավորում, կարծես միասնական գոյություն էլ չունի: Դրա համար շատ հաճախ նրանք այս գործողությունները վստահում են վարձկաններին, ահաբեկիչներին, այլ պետություններից բերված զորքերին, որոնք հարձակվում են հիմնականում առանց զրահատեխնիկայի՝ առանձին դեպքերը հանած: Փորձում են աջակցել մաքսիմում հրետանային կրակով, օդուժով: Բլից կրիգը տապալել ենք, դրանից հետո իրենք փորձում են առանձին ճանկռել, առանձին տեղերում ճանկռելով փորձել առաջ գալ, մի տեղ չի հաջողվում, հետ են քաշվում, մի ուրիշ տեղ էլ են փորձում, չի հաջողվում, այլ տեղ են փորձում, ընթացքում փորձում են համալրել, նոր ուժեր բերել, տեխնիկա բերել և այլն, բայց թափը բնականաբար չի լինելու՝ առաջին 15-20 օրերի»,- ասել է Հովհաննիսյանը:
14:24 20.08.2025
Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...
14:05 20.08.2025
Մոլդովայի իրավապահների կողմից թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզումՔրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 18-ին` ժամը 12.30-ին, Արմավիրի մարզի Չոբանքյարայի խճուղու մոտակայքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է տեղափոխվել Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրանյութեր ապօրինի իրացնելու մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող 47-ամյա քաղաքացի, խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
13:52 20.08.2025
2025-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1, երկրորդում՝ 5.9 տոկոսով. Գևորգ ՊապոյանԵթե այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1%-ով, ապա երկրորդ եռամսյակում աճն արագացել է և կազմել 5.9%։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարեվերջին, երբ ընդունվում էր այս տարվա բյուջեն, պետբյուջեում ՀՆԱ աճի համար կանխատեսված էր 5.1% աճ»,- գրել է նա։ ...
13:43 20.08.2025
Արաղչին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ներկայիս վիճակի մասինԹեհրանը դեռևս չի հասել Վաշինգտոնի հետ արդյունավետ բանակցություններ վարելու հասունության կետին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել էր, որ Իրանը կարող է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցերի շուրջ, եթե «հարմար պայմաններ» առաջանան։ «Ցանկացած բանակցություն ժամանակ է պահանջում, դրանք բոլորն էլ ունեն հասունության որոշակի […] ...
13:29 20.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում ՍյունիքումՇարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված […] ...
13:20 20.08.2025
Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...