23:27 04.11.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 4-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 369 դեպք, որոնցից 168-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 201-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 70-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ 400 հազար դրամի չափով, 55-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 7-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 13 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։
Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:
Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։
Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։
Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։
20:46 19.06.2025
Նուբարաշենի համայնքային ոստիկանները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունիսի 16-ին ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, ինչպես նաև մեքենայի 21 և 26-ամյա ուղևորներին: 26-ամյա ուղևորը ձերբակալման ժամանակ նետել է փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի […] ...
20:39 19.06.2025
Reuters. Իրանն ու ԱՄՆ-ն մի քանի ուղիղ շփումներ են ունեցել Իսրայելի հարվածների ֆոնինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերջին օրերին մի քանի անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆին՝ Իսրայելի հետ ռազմական գործողության ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ նրանց տեղեկությունների՝ կողմերը քննարկել են այն տարբերակները, որոնց շրջանակներում հակամարտությունը կարող է դիվանագիտական ճանապարհով ավարտվել։ Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ «Արաղչին վստահեցրել է Ուիտկոֆին, որ […] ...
20:28 19.06.2025
Ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների լիգան, նաև Պրեմիեր լիգան․ «Տոտենհեմի» նախագահ«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին խոսել է ակումբի նոր ծրագրերի և հավակնությունների մասին: «Տեսաք՝ ինչ տեղի ունեցավ քաղաքում Եվրոպա լիգայի հաղթանակի տոնակատարությունների ժամանակ: Այն պարզապես անհավանական էր, մենք եվրագավաթ հաղթեցինք: Այդուհանդերձ՝ միայն դա մեզ համար բավարար չէ: Ավելի կարևոր է այն, թե ինչ չարեցինք մենք: Ուզում ենք հաղթել նաև Անգլիայի Պրեմիեր լիգան, նաև Չեմպիոնների լիգան», – […] ...
20:19 19.06.2025
Լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ից կկատարվեն նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա – Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում: Քաղաքապետարանը հորդորում է պահպանել […] ...
20:12 19.06.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդներիԹմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ: Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ: Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին […] ...