21:41 06.11.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով:
Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը: Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար:Նման իրավիճակն անհանդուրժելի է:
Ոստիկանությունը հոկտեմբերի 23-ից այս ուղղությամբ անցել է ուժեղացված ծառայության ռեժիմի:Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները:Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով:Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում:
21:18 19.06.2025
Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մերձավան գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանը կից հողամասում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել է 42 կանեփի թուփ: Նա նշել է, որ կանեփը աճեցրել է անձնական օգտագործման նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:11 19.06.2025
Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանըՀունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից: Ա․Սմբատյանը երախտագիտություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Շեմյեն Ժոլտը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հանձնեց Հունգարիայի նախագահի հրամանագրով Ա.Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր […] ...
21:05 19.06.2025
Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության մասին. «Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդուչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների»,- նշել է խորվաթ մասնագետը։ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում […] ...
21:00 19.06.2025
Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 84 հասցե՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական […] ...
20:53 19.06.2025
Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբԻրանը նոր հարվածների շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածելով Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական թիրախներին, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։ «Հայֆայում և Թել Ավիվում ռազմական արդյունաբերության օբյեկտների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված հարձակումների նոր ալիք է սկսվել։ … Ռազմական ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության […] ...
20:46 19.06.2025
Նուբարաշենի համայնքային ոստիկանները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունիսի 16-ին ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, ինչպես նաև մեքենայի 21 և 26-ամյա ուղևորներին: 26-ամյա ուղևորը ձերբակալման ժամանակ նետել է փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի […] ...