22:00 08.11.2020
Հանուն Արցախի և հանուն բանակի. այս խորագիրը կրող նախաձեռնության շուրջ են համախմբվել գյումրեցի արվեստագետները. մեկտեղել կարողություններն ու որոշել վաճառել իրենց ստեղծագործությունները, իսկ ամբողջ հասույթը փոխանցելու են համազգային դրամահավաքին: Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսական կազմի ամենօրյա ցուցադրություն- վաճառքին միացել են նաև բուհի ուսանողներն ու նկարչական դպրոցների պատանիները:
Նախաձեռնող խմբի անդամներն ինքնուրույն են պատրաստում նկարների համար նախատեսված շրջանակները։ Վաճառքից գոյացած առաջին փոխանցումը հիմնադրամին կազմել է մեկ միլիոնից ավելի դրամ:
Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները մեկ ամիս է՝ զբաղված են հանուն Արցախի ու հանուն բանակի նախաձեռնության աշխատանքներով: Բուհի բակում փայտագործ վարպետները պատրաստում են նկարների շրջանակները, հետո դրանք ներկում հայկական երկու պետությունների խորհրդանիշների գույներով:
Շրջանակների մեջ տեղադրվող աշխատանքները բազմաժանր են, բայց հիմնական թեման հայրենասիրությունն է: Մարզի գեղանկարիչների աշխատանքների կողքին ներկայացված են նաև ուսանողների ու պատանի նկարիչների ստեղծագործությունները:
Աշխատանքների մեջ կան նաև այնպիսիները, որոնք վաճառքի ենթակա չեն: Դրանք նորօրյա անմահացած հերոսների դիմանկարներն են, որոնք հեղինակները նվիրում են նրանց ընտանիքների անդամներին: Ռիտա Թումասյանը նկարել է զոհված այն հերոս տղաներին, որոնց անձնապես է ճանաչել կամ նրանց հերոսական պատմությունները հուզել են նկարչուհուն:
Վաճառվող աշխատանքները արվեստների ակադեմիայի պատերին են։ Շրջանակների մեջ առած նկարների արժեքը սիմվոլիկ է՝ 5000 դրամ: Օրական վաճառվում է 15-ից 20 նկար:
Հանուն Արցախի ու Հայկական բանակի աջակցության օնլայն հարթակում ևս գեղանկարների ցուցահանդես- վաճառք է ընթանում, որին միացել են գեղանկարիչ Սամվել Գալստյանի սաները։
Պատանի այս նկարիչների բարեգործական նպատակներով ցուցահանդեսը դեռ մեկ ամիս առաջ նախատեսված էր սահմանամերձ Բագրավան գյուղում, իսկ հասույթ ուղղվելու էր սահմանային գյուղերի աջակցմանը, բայց պատերազմը փոխեց նախաձեռնության նպատակները։ Երեխաների ցանկությամբ վաճառքից գոյացած ամբողջ հասույթը՝ մոտ 600 հազար դրամը կփոխանցվի համազգային դրամահավաքին։
11 պատանի նկարիչների աշխատանքները վաճառվել են մի քանի օրվա ընթացքում: Սաների այս նախաձեռնությունը հայրենասիրության և բանակին օգնելու ևս մեկ կարևոր դրսևորում է:
Գեղարվեստի ակադեմիայի կամավորները նախատեսում են նկարների վաճառք կազմակերպել նաև մայրաքաղաքում ու հանրապետության այլ մարզերում:Պատերազմը մեր հաղթանակով ավարտելուց հետո էլ գյումրեցի նկարիչները այս ակցիան չեն դադարեցնելու. այս կերպ կշարունակեն օգնել Արցախի վերականգնմանը։
11:13 28.07.2025
Կատարը Պենտագոնին ինքնաթիռ է նվիրում ԱՄՆ նախագահի համարԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և նրա կատարցի գործընկեր Սաուդ բին Աբդուլռահման ալ Թանին հուլիսի 7-ին ստորագրել են փաստաթուղթ, որում ընդգծվում է, որ Կատարը կամավոր կերպով Պենտագոնին է նվիրաբերում Boeing 747-8 ինքնաթիռ, որը նախատեսված է որպես նախագահական ինքնաթիռ, հաղորդում է CNN-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ փոխըմբռնման հուշագիրը, որի պատճենը տեսել է հեռուստաալիքը, հաստատում է, որ «ԱՄՆ-ն Կատարին […] ...
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...
10:49 28.07.2025
Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվելՊակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...
10:30 28.07.2025
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստումԿամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...