Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին

19:43 14.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։Նա կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը:

«Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, որոնք պետք է կարճ ժամանակում լուծել: Իհարկե, արդեն սկսել են որոշ շահարկումներ՝ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունն արդեն հանդես է եկել հստակ պարզաբանմամբ և կարծում եմ՝ հանրությանը հուզող հարցերի պատասխանը տրվել է: Իհարկե, դեռևս անորոշություններ կան, այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատանքին և խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ տեղի է ունենում նաև դիերի փոխանակության գործընթաց: Հույս ունենք, որ այդ ցավալի գործընթացը կարճ ժամանակում կիրականացվի և մենք անորոշություններից դուրս կգանք»,– նշել է վարչապետ Փաշինյանը:

Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Արսեն Թորոսյանի խոսքով, փաստացի, առողջապահական համակարգը ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի, խոսքը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժմանն է վերաբերում, միևնույն ժամանակ շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել: «Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել և դեռ չունենք հակառակ ծավալման որևէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում»,– ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր:

«Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- ասել է նա:

Արսեն Թորոսյանն անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան:

«Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետև մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել: Միաժամանակ, կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է: Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից: Թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում: Հետևաբար, մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս և ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաև հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Առողջապահության նախարարը:

Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը և ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար:

 «Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձևավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից ևս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով և կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաև մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները: Դրա արդյունքում տեղափոխման ժամանակը կրճատվել է երեք անգամ»,- հավելել է նախարարը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ պատերազմի ընթացքում առողջապահական համակարգին օգնել են նաև սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ մասնագետներին և հավելել, որ նրանցից շատերը մինչ օրս ներգրավված են բուժօգնության աշխատանքներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

23:50 03.05.2024

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […] ...

Խալերի և քաղցկեղի կապի մասին տարածված միֆը հերքվել է

22:35 03.05.2024

Խալերի և քաղցկեղի կապի մասին տարածված միֆը հերքվել է

Պնդումը, թե խալերի պարբերական վնասումը հանգեցնում է մաշկի քաղցկեղի, ոչ այլ ինչ է, քան առասպել, ասում է ուռուցքաբան Սունա Իսակովան։ Բժիշկը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հերքել է տարածված թյուր կարծիքը։ Իսակովայի խոսքով՝ ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում […] ...

Հղիության ընթացքում պասիվ ծխելը արագացնում է պտղի բջջային ծերացումը

22:23 03.05.2024

Հղիության ընթացքում պասիվ ծխելը արագացնում է պտղի բջջային ծերացումը

Չինացի և եվրոպացի բժիշկները ապացույցներ են հայտնաբերել, որ հղիության ընթացքում պասիվ ծխելը զգալիորեն արագացնում է պտղի բջիջների ծերացումը, ինչի հետևանքով մարդու կենսաբանական տարիքը ավելանում է 0,25-0,5 տարով։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Science Advances գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք առաջին անգամ չափել ենք ծերացման մակարդակը այն մարդկանց շրջանում, ովքեր ենթարկվել են պասիվ ծխելու՝ պտղի զարգացման ընթացքում: […] ...

Բժիշկը պարզաբանել է՝ հնարավոր է երեխաներին ծանոթացնել վեգանիզմին և հում սննդի սննդակարգին

21:16 03.05.2024

Բժիշկը պարզաբանել է՝ հնարավոր է երեխաներին ծանոթացնել վեգանիզմին և հում սննդի սննդակարգին

Սննդային հիմնական սովորությունները ձևավորվում են մանկության տարիներին՝ ծնողների օրինակով։ Եթե ​​ծնողները գեր են, ապա մեծ հավանականություն կա, որ նրանց երեխաները նույնպես գեր կլինեն: Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդաբան-խորհրդատու, առողջ սնուցման ոլորտի փորձագետ Քրիստինա Վոյտը։ Դիետոլոգի կարծիքով՝ հում սննդի դիետան և բուսակերությունը սարսափելի չեն, եթե աղեստամոքսային տրակտն առողջ է, և եթե մարդը բավարար քանակությամբ սպիտակուցներ, […] ...

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ

17:55 03.05.2024

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ

Սյունիքի մարզ կատարած այցը ֆրանսիացի բժիշկներն ամփոփել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումով: Լիոնի «Croix-Rousse» հիվանդանոցի բժիշկները նախարարի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները, հակամանրէային կայունության նպատակով հսկողության ուժեղացման և վարակի կանխարգելման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Անահիտ Ավանեսյանը խոսել է մարզերում առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքներից: Կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը` քննարկվել […] ...

«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

09:17 03.05.2024

«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

«Ավան» առողջության կենտրոնը այսօր արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Կենտրոնը համալրվել է նաև նոր գույքով և ժամանակակից բուժսարքավորումներով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP