Հնդկաստանում ցլերով մրցույթի ժամանակ 5 մարդ է մահացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

Հնդկաստանում ցլերով մրցույթի ժամանակ 5 մարդ է մահացել

18:21 17.01.2018

Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգում տեղի ունեցած ցլերի մասնակցությամբ մրցույթի ժամանակ 5 հանդիսատես պոզահարվել է և ստացած վնասվածքներից մահացել: 60 մարդ վիրավորվել է:

«Ջալիկատու» անվանվող միջոցառումն անցկացվում է հունվարի 14-ից: 2014թ. երկրի Գերագույն դատարանն արգելել էր միջոցառումը, սակայն 2017թ. կառավարությունը չեղարկեց այդ արգելքը:

Կենդանիների պաշտպաններն ասում են, որ միջոցառումն անհարկի սթրեսի է ենթարկում ցլերին, որոնց բաց են թողնում ամբոխի մեջ և ստիպում փախչել իրենց «հեծնել» ցանկացող մարդկանցից: Կառավարության համոզմամբ՝ միջոցառումը կարևոր է մշակութային ավանդույթները պահպանելու առումով:

2000 տարվա պատմություն ունեցող «Ջալիկատուն» համարվում է ամենահին մրցույթներից մեկը, որը դեռ անցկացվում է մեր ժամանակներում: Մրցույթի ժամանակ հազարավոր տղամարդիկ հետապնդում են ցլերին, որպեսզի վերցնեն նրանց պոզերին կապված մրցանակները: Ի դեպ, կենդանիների պոզերը հատուկ այս միջոցառման համար սրում են: Մրցույթի մասնակիցները նաև փորձում են դիմանալ կենդանու 3 ցատկին: Այդ դեպքում նույնպես մրցանակ են շահում: Եթե դա ոչ ոքի չի հաջողվում, հաղթում է կենդանին:

Տարիներ շարունակ անցկացվող մրցույթի ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

The Indian Express. Մոդին պլանավորում է սեպտեմբերին հանդիպել Թրամփի հետ

10:00 13.08.2025

The Indian Express. Մոդին պլանավորում է սեպտեմբերին հանդիպել Թրամփի հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պլանավորում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային սեպտեմբերին Նյու Յորքում և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Indian Express-ը։ Հրատարակության տվյալներով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Մոդիի սեպտեմբերի վերջին շաբաթում ԱՄՆ կատարելիք այցի համար։ Պաշտոնական պատճառը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելն է, սակայն գլխավոր նպատակը կլինի Թրամփի հետ հանդիպումը՝ […] ...

Կիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասին

09:50 13.08.2025

Կիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասին

ԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ աջակցում է Ռուսաստանի իշխանությունների կողմից հատուկ ռազմական գործողության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Պուտինը բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի օգնությունը և Կորեայի ժողովրդական բանակի զինվորների հերոսությունը Կուրսկի մարզի տարածքի ազատագրման գործում։ «Կիմ Չեն […] ...

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի

09:40 13.08.2025

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի

ԱՄՆ-ի պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարի սահմանը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների։ Գործակալության կայքի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ կառավարության չմարված պարտքի ընդհանուր գումարը կազմել է 37,004,817,625,842.56 դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարի նշագիծը 2024 թվականի նոյեմբերին։ Միևնույն ժամանակ, 35 տրիլիոն […] ...

Ամերիկյան լրատվամիջոցները թվարկել են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վայրերը

09:35 13.08.2025

Ամերիկյան լրատվամիջոցները թվարկել են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վայրերը

Ամերիկյան լրատվամիջոցները նշել են օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայրերը։ Տեղական Anchorage Daily News հրատարակության տվյալներով՝ հնարավոր է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպեն Անքորիջի Թեդ Սթիվենսի անվան միջազգային օդանավակայանում։ Բացի այդ, կա հնարավորություն, որ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի վայր ընտրեն ԱՄՆ զինված ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազան։ Միաժամանակ, Ալյասկայի […] ...

Քեյնը պատմել է, թե ինչպես է Մեսսին մերժել իր խնդրանքը

09:30 13.08.2025

Քեյնը պատմել է, թե ինչպես է Մեսսին մերժել իր խնդրանքը

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարրի Քեյնը խոսել է մրցակիցների հետ մարզաշապիկներով փոխանակվելու ավանդույթի մասին։ Նրան հարցրել են, թե արդյո՞ք սիրում է մարզաշապիկներով փոխանակվել։ «Եթե ինչ-որ մեկը խնդրի ինձ փոխանակվել, ես անպայման կփոխանակեմ։ Իմ կարիերայի ընթացքում ես խնդրել եմ փոխանակվել մարզաշապիկներով միայն մի քանի խաղացողների հետ։ Ես խնդրել եմ Ուեյն Ռունիին, Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը

09:25 13.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է հանրային սննդի ծառայություններ մատուցող ընկերության կողմից 2022-2024 թվականներին հարկային հաշիվներ խեղաթյուրելու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված […] ...

BACK_TO_TOP