12:52 17.11.2020
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու մասին շատ ծանր պայմաններով հայտարարությունն ընդունվել է իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ պետք է համախմբվել և պատրաստվել պայքարը շարունակելուն: Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը.
«Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ.
2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց։
Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարո-ղությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի¢ համապատասխանում։
Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.
Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ինչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և՛ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և՛ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը:
Այդ ժամանակ բարձրացվեց նաև հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:
Ինչևէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:
Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում:
Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:
Բոլորիս համար շատ ծանր պայմաններով համաձայնագիրը ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը:
Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…
Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պե¢տք է համախմբվել, ա¢րագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն:
Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:
Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակների հիշատակի և նրանց հարազատների առջև: Մեզ պարտադրվեց շատ դաժան պատերազմ, և անհավասար պայքարում Հայ զինվորն ու սպան ցույց տվեցին մինչև վերջ կռվելու վճռականություն ու բարոյակամային ամենաբարձր որակներ:
Սա իսկական Հերոսամարտ և Գոյամարտ էր… Հայոց ազգը կարող է հպար-տանալ իր զինվորով, սպայով ու գեներալով:
Զինակից ընկերներ
Չպե¢տք է հուսահատվենք ու պե¢տք է շարունակենք մեր հայրենյաց սահմանների պաշտպանությունը, լրջորեն վերլուծենք և անենք հետևություններ, վերակառուցելով հայոց բանակը` բարձրացնենք նրա մարտունակությունը:
Շնորհակալ եմ անձնվեր ծառայության համար: Բարձր գիտակցությամբ ու պա-տասխանատվությամբ անշեղորեն իրականացնենք մեր առջև դրված մարտական խնդիրների կատարումը, մեր միասնականությամբ ու անկոտրուն կամքով արժանի լինենք մեր զինակից ընկերների ու սրբացած նահատակների նվիրումին»,- ասված է հայտարարության մեջ:
19:18 30.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը19:00 30.07.2025
Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն ԹունյանԽորհրդարանական մակարդակում երկրի տնտեսական բլոկը կանոնակարգող նախագծերը մշակվում, ապա օրենքի ուժ են ստանում հենց այս` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
18:52 30.07.2025
Ամեն ինչ անելու ենք լավ արդյունք գրանցելու համար․ Հովհաննես Համբարձումյան«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ասել է. «Թիմը լիովին պատրաստ է պատասխան հանդիպմանը։ Ամեն ինչ անելու ենք լավ արդյունք գրանցելու համար։ Առաջին հերթին թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, սխալները քիչ լինեն, կենտրոնացվածությունը 90 րոպեի ընթացքում […] ...
18:46 30.07.2025
Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներինՀուլիսի 18-ից 30-ը ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Ազատամուտ, Կոտայքի մարզի Արզական, Գառնի, Զովունի, Սյունիքի մարզի Տավրոս և Վայոց ձորի Չիվա բնակավայրերում: Մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական […] ...
18:39 30.07.2025
Աշխատանքային հանդիպում են ունեցել Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը2025 թվականի հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև։ Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր, առաջիկա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ որպես ոլորտային խնդիրների […] ...
18:30 30.07.2025
«Միլանից» հեռացած դարպասապահը տեղափոխվել է «Ռոմա»«Ռոման» պայմանագիր է ստորագրել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Դեյվիս Վասկեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Կոլումբացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը 2023թ. հունվարից պատկանում էր «Միլանին», սակայն նա այդ թիմի կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նախորդ մրցաշրջաններում Վասկեսը վարձավճարով հանդես է եկել «Շեֆիլդ Ուենսդեյում», «Ասկոլիում» ու «Էմպոլիում»։ ...
18:24 30.07.2025
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 30-ին այց է իրականացրել Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության բուժառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին: Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Աննա Չիլինգարյանի, տնօրենի խորհրդական Արմեն Հակոբյանի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, այդ թվում՝ […] ...