Նոյեմբերի 14-20-ը հայտարարվել է շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների կանխարգելման շաբաթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Նոյեմբերի 14-20-ը հայտարարվել է շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների կանխարգելման շաբաթ

17:28 18.11.2020

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-20-ը հայտարարվել է շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների կանխարգելման շաբաթ:

«Դիաբետը դատավճիռ չէ, այն կանխարգելվող և բուժվող հիվանդություն է:

1991 թվականից Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Այս տարի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում նոյեմբերի 14-20-ը հայտարարվել է շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների կանխարգելման շաբաթ: Այն նպատակ ունի հասարակության ուշադրությունը բևեռել շաքարային դիաբետի հիմնախնդիրներին և բարձրացնել բնակչության իրազեկվածությունը հիվանդության վերաբերյալ:

Ինչպես Հայաստանի, անպես էլ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության համակարգերի գերակա խնդիրներից են` բարելավել  ՇԴ հիվանդների բուժման արդյունավետությունը, կանխել բարդությունների առաջացումը, ներդնել դիաբետիկ ռետինոպաթիայի սքրինինգային ծրագրեր` կանխելով ՇԴ հիվանդների տեսողության խանգարումը և կորուստը:

Նոյեմբերի 18-ին ԱԿՀ կողմից կազմակերպված դիաբետիկ ռետինոպաթիաների սքրինինգների իրականացման վերաբերյալ համաժողովին ներկայացվել է Հայաստանի փորձը:
ԱՀԿ կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն` աշխարհում.

  • ՇԴ հիվանդների 1/3 մոտ առկա է դիաբետիկ ռետինոպաթիա,
  • ՇԴ հիվանդների թիվը 1980 թվականի 108 միլիոնից 2014 թվականին հասել է 422-ի,
  • 18-ից բարձր տարիքի բնակչության շրջանում ՇԴ տարածվածությունը 1980 թվականի 4.7 %-ից 2014-ին հասել է 8.7 %-ի,
  • ՇԴ տարածվածությունը զգալիորեն արագ է աճում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում,
  • ՇԴ կուրության, երիկամային անբավարարության, սրտամկանի ինֆարկտների, ինսուլտների, ստորին վերջույթների անդամահատման հիմնական պատճառներից է,
  • առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի պահպանումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը կամ հետաձգել դրա առաջացումը: Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում ՇԴ տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 2 անգամ, որը հիմնականում պայմանավորված է բնակչության ռիսկային վարքագծով և մի շարք այլ գործոններով` վաղ հայտնաբերման, բուժման և այլն:2019 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում ՇԴ ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 96580 (3206.1 ըստ 100 000 բնակչի), կյանքում առաջին անգամ ախտորոշված հիվանդների թիվը կազմել է 10098 (340.9), մահվան դեպքերը` 524 (17.7):

    COVID-19 տվյալները փաստում են, որ հիվանդության ընթացքը և այդ հիվանդությունից մահացածների գերակշռող մասի մոտ առկա են եղել ուղեկցող հիվանդություններ` սրտանոթային հիվանդություններ և ՇԴ:

    Համավարակի պայմաններում ՇԴ հիվանդներն ավելի վտանգված են այդ հիվանդության ծանր ընթացքի` բարդությունների առաջացման և ելքի տեսակետից և խուսափում են դիմել բժշկական հաստատություններ գանգատների դեպքում, ինչն անթույլատրելի է, ավելին` անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

BACK_TO_TOP