ՎԶԵԲ-ի ծրագրով Գյումրիում իրականացվող փողոցաշինության այս տարվա աշխատանքները կմնան անավարտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

ՎԶԵԲ-ի ծրագրով Գյումրիում իրականացվող փողոցաշինության այս տարվա աշխատանքները կմնան անավարտ

17:35 21.11.2020

Վերակառուցման և զարգացման  եվրոպական բանկի  ֆինանսավորմամբ իրականացվող  փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքները  այս տարի կմնան անավարտ։ Հուլիսին սկսված փողոցաշինության ավարտի ժամկետը տարեվերջն էր։ Ինչպես ծրագրի առաջին փուլում էր, այս ընթացքում ևս ժամկետներից շեղումը սկսվեց նախագծային փոփոխությունների պատճառով,բայց ամենաազդող գործոնը եղավ երկում հաստատված   ռազմական դրությունը։


Փողոցաշինական մեծ ծրագրի այս փուլում  ընդգրկված  են երկրորդական համարվող,բայց կենտրոնին կապող 15 փողոցներ։Դրանցում աշխատանքները սկսվեցին  միաժամանակ, հետո 10-ը փողոցում շինարարությունը ժամանակավոր դադարեց այն պատճառով, որ նախագիծ կազմելիս պատվիրատուն և նախագծողը հաշվի չէին առել փողոցներ ընդգրկող կոյուղատար ցանցի շատ վատ վիճակը։ Բնակիչների պահանջով և շինարարի առաջարկով  նոր կոյուղատար ցանց կառուցվեց , իսկ բուն փողոցաշինական աշխատանքները այդպես էլ մնացին անավարտ։


«9-ը փողոցներում էսպիսի վիճակ է,կոյուղագծերի անցկացումը գրեթե  ութ փողոցներում ավարտված են,միայն Մյասնիկյան փողոցում է,որ 80 տոկոսով է աշխատանքն արված,մնացած բոլոր 8 փողոցներում  100 տոկոսով արված է»,-նշեց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։


10-ը փողոցում  ամբողջական նոր կոյուղատար ցանցի անցկացման համար նաև լրացուցիչ ֆինանսական հատկացում է կատարվել տեղական բյուջեից ։ Ստորգետնյա այլ  ենթակառուցվածքների նորոգման համար նախատեսված 257 միլիոնից բացի ծախսվել է ևս 193 միլիոն։


9 փողոցում աշխատանքներն անավարտ են , ևս մեկում էլ՝ Մազմանյան փողոցում,ծրագիրն այդպես էլ չմեկնարկեց։Այստեղ, ըստ ծրագրի, նոր ջրահեռացման ու կոյուղատար համակարգերի անցկացում է նախատեսված։ 9-ը փողոցները շինարարը կհասցնի միայն  խճային ծածկույթով դարձնել երթևեկելի ։


Միակ փողոցը, որը պատրաստ է շահագործման Օզանյանն է։Այժմ շինարարները Օզանյան-Ղարսի խճուղի հատվածներն իրար կապող կամրջի ամրացման աշխատանքներ են կատարում։


«Կամուրջը գտնվում էր վթարային վիճակում,խարխլված էր,արդեն իրա կյանքն ապրել էր։Նոր երկաթբետոնյա կոնստրուկցիա է թափվել, կատարվել է ջրամեկուսացում՝ իզոգամով, սրա վրայից նորից  արմատուրաներով ու բետոնով նոր շերտ է լինելու  և ասֆալտապատվելու է»,-կամրջի վիճակը ներկայացրել է շինընկերության աշխղեկ Էդվարդ Սահակյանը։


«Նախկինում կամուրջը եղել է կառուցված երկու մասից,այսինքն եղել է հինը,հետո մեծացրել են։Հիմա պետք է երկուսն էլ ուժեղացվի ։Էն ժամանակ մտածում էին՝ առաջինը պետք չի ուժեղացնել,բայց աշխատանքների ընթացքում պարզվեց,որ փլուզումներ կան և կամուրջը պետք է ամբողջությամբ ամրացվի»,-նշեց աշխղեկը։


23,8 միլիոն եվրոյի փողոցաշինական ծրագրի այս տարվա փուլը այսպիսով փոխանցվում է հաջորդ տարի։12կմ-ից ասֆալտապատվել է ընդամենը 2 կմ-ը։ Սուբվենցիոն ծրագրով փողոցաշինական աշխատանքները ևս ամբողջական չեն։ Պետական և տեղական բյուջե համաֆինանսավորմամբ հիմնանորոգվող 17 փողոցից 13-ում է  շինարարությունն ավարտվել ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

BACK_TO_TOP