Փարիզի կողմից ԼՂ-ի անկախության միակողմանի ճանաչումն օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ էլ Ֆրանսիային․ Ֆրանսիայի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Փարիզի կողմից ԼՂ-ի անկախության միակողմանի ճանաչումն օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ էլ Ֆրանսիային․ Ֆրանսիայի ԱԳՆ

23:14 25.11.2020

Փարիզի կողմից ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չի բերի, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումն օգտակար չէր լինի ոչ մեկին ՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային»,- ասել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև էր ընդունել ՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Լեմուանի խոսքերով ՝ այդ քայլը չի արտացոլի ֆրանսիական կառավարության, Երևանի և Փարիզի այլ գործընկերների քաղաքականությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի բխում միակողմանի գործողություններից, այլ կախված է երկու կողմերի միջև երկխոսությունից։ Եվ այսօր, ինչպես երբեք, կողմերը կարիք ունեն համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի ՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի-խմբ․) աջակցության, որպեսզի այդ երկխոսությունը շարունակվի»,- ընդգծել է նա։

Ինչպես նշել է Լեմուանը, միջազգային հանրությունը, այդ թվում ՝ Հայաստանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Պետքարտուղարն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Փարիզը կարող է մասնակցել հակամարտության կարգավորմանը, եթե նրա միջնորդությունը ընդունվի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից: Լեմուանը կարծում է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը կհանգեցնի իրավիճակի վրա «ազդեցության բոլոր հնարավորությունների» կորստին և կխոչընդոտի խաղաղ գործընթացին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

11:18 18.08.2025

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

11:00 18.08.2025

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...

Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ

10:55 18.08.2025

Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ

Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ անհույս իրավիճակում կհայտնվի, քանի որ եթե նա մերժի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գործարքը, ռիսկի է դիմում մեղմել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զայրույթը, գրում է Bloomberg գործակալությունը։ Զելենսկու՝ փետրվարին Սպիտակ տուն կատարած վերջին այցն ավարտվեց իր և Թրամփի միջև վեճով, որը հանգեցրեց ռազմական աջակցության կարճատև դադարեցմանը։ Նշվում […] ...

Al Hadath. ՀԱՄԱՍ-ը նոր առաջարկ է ստացել Գազայի վերաբերյալ Եգիպտոսից և Կատարից

10:50 18.08.2025

Al Hadath. ՀԱՄԱՍ-ը նոր առաջարկ է ստացել Գազայի վերաբերյալ Եգիպտոսից և Կատարից

Գազայի հատվածում անուղղակի հրադադարի բանակցությունների միջնորդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը փոխանցել են խորհրդակցությունները վերսկսելու ևս մեկ առաջարկ, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ նոր նախաձեռնությունը արմատականներին փոխանցվել է Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների կողմից՝ որոշ պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ։ Վերջիններս, նշում է հեռուստաալիքը, պահանջել են, որ ՀԱՄԱՍ-ը «առաջիկա ժամերին» պատրաստի առաջարկին պատասխան։ Երկուշաբթի օրը Եգիպտոսի […] ...

WP․ Սպիտակ տունը չի սպասում, որ Զելենսկիի հետ հանդիպումը կհանգեցնի եռակողմ գագաթնաժողովի

10:40 18.08.2025

WP․ Սպիտակ տունը չի սպասում, որ Զելենսկիի հետ հանդիպումը կհանգեցնի եռակողմ գագաթնաժողովի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների միջև երկուշաբթի օրը նախատեսված հանդիպումը պարտադիր չէ, որ հանգեցնի Ռուսաստանի հետ եռակողմ գագաթնաժողովի, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։ «Առանձին-առանձին, Միացյալ Նահանգները հույս ունի այս շաբաթվա վերջում եռակողմ հանդիպում անցկացնել Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու միջև, ասել է Սպիտակ տան […] ...

Ալժիրի և Թունիսի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

10:35 18.08.2025

Ալժիրի և Թունիսի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալժիրի և Թունիսի սահմանին, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալժիրի Խենչելա քաղաքից 115 կմ հարավ-արևելք և Թունիսի Տամեգզա քաղաքից 50 կմ արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP