19:05 26.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի ընթացքը: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բնակչության վերադարձին զուգահեռ պետք է շարունակել բոլոր ջանքերի գործադրումը բնականոն կյանքի վերականգնման համար: Այդ համատեքստում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունների պատասխանատուները, «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրենը: Մասնավորապես նշվել է, որ առաջիկա մեկ շաբաթում հանրապետության ամբողջ տարածքում կվերականգնվեն էլեկտրամատակարարումը և կապը: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և կապի (բջջային և ինտերնետ) օգտագործումը սահմանափակ ծավալով կլինի անվճար:
Հունվարի 1-ից յուրաքանչյուր ընտանիք մեկ շնչի հաշվով (բացի աշխատանք ունեցողներից) կստանա նախապես հայտարարված ոչ թե 60, այլ 68 հազար ՀՀ դրամ պետական աջակցություն՝ վեց ամիս շարունակ: Սկսված է 68 հազար և, ՀՀ-ում սեփական գույք չունենալու պարագայում, հավելյալ ևս 15 հազար ՀՀ դրամի վճարման հայտերի ընդունումը. շուտով կսկսվի դրանց տրամադրման գործընթացը:
Առաջիկայում կմեկնարկի նաև անօթևան մնացած քաղաքացիներին մեկ շնչի հաշվով միանվագ գումարների տրամադրման հայտերի ընդունումը: Այն կիրականացվի երկու տարբեր սոցիալական ծրագրերով: Բոլոր այն ընտանիքները, որոնց բնակավայրերը հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 300 հազար ՀՀ դրամ, իսկ այն ընտանիքները, որոնց բնակարանները թշնամու հրետակոծության հետևանքով հնարավոր չէ վերականգնել, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 250 հազար ՀՀ դրամ պետական աջակցություն: Բացի դրանից՝ անօթևան մնացած բոլոր ընտանիքները բնակվարձի կարիքները հոգալու համար մեկ շնչի հաշվով կստանան պետական դրամական աջակցություն՝ մինչև պետության կողմից նոր բնակարանների կառուցումը:
Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ կառավարությունը շարունակելու է նեցուկ կանգնել իր յուրաքանչյուր քաղաքացուն՝ ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու համար: Քաղաքաշինության նախարարին նախագահի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ այն ընտանիքները, որոնց բնակարանները տուժել են թշնամու հրթիռահրետակոծությունից, արագացված ընթացակարգով կստանան անհրաժեշտ շինանյութ: Ա. Հարությունյանը հանձնարարել է վերականգնման աշխատանքներում ներգրավել նաև ՀՀ-ում գործող բոլոր այն շինարարական կազմակերպությունները, որոնք պատրաստ են Արցախում աշխատելու:
Նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է տարհանվող համայնքների, ինչպես նաև անօթևան մնացած և ՀՀ-ում ժամանակավոր ապաստան գտած բնակիչներին անհրաժեշտ աջակցության տրամադրման հարցերին և շեշտել, որ մինչև Արցախում համապատասխան բնակարանային պայմանների ստեղծումը նրանց կեցության հարցը պետք է լուծել ՀՀ-ում գտնվող հյուրանոցային և նմանօրինակ ծառայություններ մատուցող տնտեսությունների միջոցով:
Անդրադառնալով ուսումնական պրոցեսի վերսկսմանը՝ նախագահը նշել է, որ թե՛ դպրոցները և թե՛ մանկապարտեզները պետք է հնարավորինս կարճ ժամկետներում վերաբացվեն: Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ՝ շրջաններում արդեն վերաբացվել են մի շարք համայնքների դպրոցներ։ Նոյեմբերի 30-ին կսկսեն գործել մայրաքաղաքի համար 2 և համար 8 դպրոցները, իսկ մյուսները՝ մինչև տարեվերջ:
09:27 18.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես […] ...
09:20 18.08.2025
Լրատվամիջոցները բացահայտել են, թե երբ Թրամփը կընդունի Զելենսկիին Սպիտակ տանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի երկկողմ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 20:15-ին, իսկ ԵՄ առաջնորդների հետ բազմակողմ հանդիպումը՝ Մոսկվայի ժամանակով 22:00-ին, գրում է Roll Call թերթը՝ հղում անելով Սպիտակ տան ժամանակացույցին։ Ըստ ժամանակացույցի՝ եվրոպացի առաջնորդները Սպիտակ տուն կժամանեն Մոսկվայի ժամանակով 19:00-ին։ Մոսկվայի ժամանակով 20:00-ին Թրամփը կողջունի Զելենսկիի, որից հետո նրանք հանդիպումը կսկսեն Մոսկվայի ժամանակով […] ...
09:10 18.08.2025
Զելենսկին հայտարարել է, որ ժամանել է ՎաշինգտոնՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոն է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։ «Ես արդեն ժամանել եմ Վաշինգտոն։ Ես կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ։ Մենք նաև կխոսենք եվրոպացի առաջնորդների հետ», – գրել է Զելենսկին X սոցիալական ցանցի իր էջում։ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում […] ...
09:00 18.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...