40 տարի անց Լուսաղբյուր գյուղը խմելու ջուր կունենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

40 տարի անց Լուսաղբյուր գյուղը խմելու ջուր կունենա

19:57 28.11.2020

Մինչև տարեվերջ Շիրակի մարզի Լուսաղբյուր  գյուղը կունենա  ջրամատակարարման  նոր ցանց։ Ծրագիրը սուբվենցիոն է՝ ընդհանուր 72 միլիոն դրամ արժողության,որի  70 տոկոսը  պետության ֆինանսական պարտավորությունն է  ,իսկ 30 տոկոսը՝ համայնքինը: Լուսաղբյուրցիների համար մինչև հիմա ջրի հուսալի պաշարներն իրենց բակերում փորված ջրհորներն են ու մեկ էլ գյուղի միակ ինքնահոս աղբյուրը։


Միակ ու ամենամեծ աղբյուրը գյուղի ձորամերձ հատվածում է։100 տարուց ավելի է այն  բնակիչների չցամաքող ջրի պաշարն է։ Խմելու, սառնորակ  մաքուր ջուրը բխում է  ընդերքից։Այն թեև անսպառ աղբյուր է,բայց գյուղացիները  խնայողաբար են օգտագործում,նաև  կուտակում են կենդանիների համար։

Գյուղի ընդերքը հարուստ է ջրային պաշարներով,այստեղից էլ գալիս է նաև գյուղի  անվանումը:Տասնամյակներ առաջ  ջրամատակարարման ցանց ունեցել են, բայց պոմպակայանով  ջուրն հասել է միայն գյուղի մի մասին։ Հիմա այդ  պոմպակայանն էլ,խողովակներն էլ չկան,թալանված է ամեն ինչ։Դրանից հետո, 90-ականներին, ստիպված բոլոր լուսաղբյուրցիները տնամերձներում  ջրհորներ են փորել։
Կենցաղային հոգսերի, տնամերձները ոռոգելու համար օգտագործվող ջրհորները նաև ցամաքում են, հատկապես ամռանը։Ցամաքող ջրհորներին  այլընտրանք գյուղը  շուտով կունենա։Նոր կառուցվող  համակարգով գյուղը կապահովվի խմելու ջրով։
«Գյուղում նախատեսվում է  կառուցել ջրամատակարարման 3 դիտահոր և 3 հակահրդեհային  հիդրանտների համար նախատեսված հորեր։Մինչև ջրաչափական հանգույց մենք ենք անում,դրանից հետո դեպի բաժանորդի բնակարան գնացող ջրագիծը արդեն բաժանորդն է  անում»,-նշում է «Հայկ» ՍՊԸ աշխղեկ Միքայել Պողոսյանը։
Ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը պետք է սկսվեր ամռանը, ֆինանսական խնդիրներն ու անհամաձայնությունները ծրագրի մեկնարկը հետաձգեցին առնվազն 4 ամսով։Համայնքից պահանջվող ֆինանսական ներդրումների  ծավալը կրճատվել է գյուղի վարչական տարածքում պահպանված ջրավազանի ու բաշխիչ ցանցի հաշվին։
«Ծրագրի հիմքում եղել է  պոմպակայանը որպես պատրաստի կառույց և օրվա կարգավորիչ ջրամբարը որպես ներդրում։Էդ կառույցների վրա փող չի ծախսվել,դա կազմել է ընդհանուր ծրագրի մաս,եթե մենք զրոյից սկսեինք ջուր քաշել և պոմպակայան կառուցել,մոտ 200 միլիոն դրամ արժողության ծրագիր կլիներ»,- ասում է գյուղի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։
Գյուղական համայնքների կենսական նշանակության ծրագիրը, ուշ մեկնարկը նաև հաշվի առնելով ,կավարտվի մոտ երկու շաբաթից։ Շինարարն ու համայնքի վարչական ղեկավարը վստահեցնում են , որ ձմռան շեմին լուսաղբյուրցիները մշտական հոսող ջուր կունենան:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

10:58 11.08.2025

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

Ավստրալիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինը որպես պետություն, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը», – ասել է վարչապետը, ըստ Sydney Morning Herald-ի։ Ալբանեզեն հավելել է, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը այն պայմանով, որ երկիրը կատարի Պաղեստինի ազգային վարչության կողմից հայտարարված պարտավորությունները, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

BACK_TO_TOP