Նախագահի նստավայրում այսօր դարձյալ պետական պարգևներ են հանձնվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Նախագահի նստավայրում այսօր դարձյալ պետական պարգևներ են հանձնվել

14:19 19.01.2018

Նախագահի նստավայրում այսօր դարձյալ պարգևներ են հանձնվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:

Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել Գուրգեն Խանջյանը «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Էդուարդ Հայրապետյանը «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Մհեր Մկրտչյանը (ռեժիսոր), Վահագն Հակոբյանը (բեմադրող օպերատոր), Սամվել Թադևոսյանը (դերասան), Ռուբեն Ջաղինյանը (պրոդյուսեր) և Կարեն Ղազարյանը (պրոդյուսեր)՝ «Կյանք ու կռիվ» (երկու մասից) խաղարկային ֆիլմի համար:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել ճարտարապետներ Սարգիս Սարդարյանը, Ռուզաննա Մամյանը, Լևոն Ազնաուրյանը (հետմահու) և Սուրեն Հակոբյանը (շինարար)՝ Վանաձոր քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Համլետ Ավետիսյանին՝ «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» աշխատանքի համար:

2017 թվականի պետական մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի ոլորտներում, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2017թ. պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:

Պետական մրցանակները հանձնելուց հետո, հանրապետության նախագահը շնորհավորական խոսքով է հանդես եկել շնորհավորական խոսքով, բայց նաեւ ափսոսանք հայտնել, որ որոշ անվանակարգերում այս տարի չունեցանք մրցանակակիրներ:

«Հուսով եմ, որ հաջորդ տարիներին տվյալ անվանակարգերում կունենանք այնպիսի գործեր, որոնք, անկասկած, արժանի կլինեն պետական մրցանակի: Համենայն դեպս տեսնում եմ, որ անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, վերլուծել այս կամ այն ոլորտի զարգացման խոչընդոտները: Թող իմ այս խոսքն ազդակ լինի մշակույթի, գիտության և կրթության նախարարներին, որպեսզի նրանք համատեղ ուսումնասիրեն այս ոլորտներում առկա խնդիրները: Եվ, իհարկե, մենք ուշադրությամբ կուսումնասիրենք այն առաջարկությունները, որ հնչեցին հանձնախմբերի ղեկավարների կողմից», – ասել է ՀՀ նախագահը:

Հանրապետության նախագահի ելույթի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:18 30.04.2025

Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...

Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

11:07 30.04.2025

Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...

Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք Ուոլց

10:57 30.04.2025

Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք Ուոլց

Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...

Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ

10:52 30.04.2025

Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...

Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել Հեգսեթին

10:45 30.04.2025

Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել Հեգսեթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...

Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում

10:35 30.04.2025

Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […] ...

BACK_TO_TOP