Շիրակի մարզի գերեվարվածների անձնական տվյալները սեղմ ժամկետներոմ կփոխանցվեն Եվրոպական դատարան․Եղիշե Կիրակոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

Շիրակի մարզի գերեվարվածների անձնական տվյալները սեղմ ժամկետներոմ կփոխանցվեն Եվրոպական դատարան․Եղիշե Կիրակոսյան

21:00 18.12.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ  գերեվարված տղաների հարազատների  մոտ մեկ ժամ տևած  հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ու Եղիշե Կիրակոսյանը պատասխանել են բոլորի  հարցերին ,պարզաբանել օրենքով նախատեսված  գործընթացների հաջորդականությունն ու կարևորությունը։

Հանդիպման ավարտից հետո Շանթնյուզին տված հարցազրույցում Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ  մարզպետարանից  իրեն փոխանցված գերեվարված քաղաքացիների տվյալներն այսօր  կուսումնասիրվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կուղարկվեն Եվրոպական դատարան Ադրբեջանի հանդեպ հրատապ միջոց կիրառելու համար։

«Հստակ թիվ նշել չեմ կարող,բայց բավականին շատ են այն քաղաքացիները,որոնց իրավունքների պաշտպանության համար արդեն դիմել ենք դատարանին»,- նշել է ՄԻԵԴ-ում  ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

 

Իսկ Շիրակի մարզպետը մանրամասներ է հայտնել այսօր  Գյումրիում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանում գերեվարվածների   հարազատների և հյուպատոսի հետ տեղի ունեցած հանդիպումից։

Հանդիպման ընթացքում հյուպատոսին է փոխանցվել Շիրակի մարզի քաղաքացիների տվյալները։Ռուսական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել  այս հարցում ներդնել իր առավելագույն ջանքերը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

12:30 06.08.2025

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

12:11 06.08.2025

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...

SHANTNEWS

12:00 06.08.2025

SHANTNEWS

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

11:57 06.08.2025

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին  ժամը 12:00-20:00-ն  կդադարեցվի   ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

11:45 06.08.2025

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […] ...

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:29 06.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի  մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

BACK_TO_TOP