Շիրակի մարզում ամբողջ գիշեր իրականացվել են ճանապարհներից ձյան շերտի մաքրման աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

Շիրակի մարզում ամբողջ գիշեր իրականացվել են ճանապարհներից ձյան շերտի մաքրման աշխատանքներ

13:30 23.12.2020

Ձյան առատ տեղումների հետևանքով գիշերվանից Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներ դարձել են դժվարանցանելի։ Գյումրի-Բավրա միջպետական ավտոմայրուղում արգելափակված են մնացել վրացական բեռնատարները, ինչի պատճառով ճանապարհի որոշ հատվածներում խցանումներ են առաջացել։Ամբողջ գիշեր մարզի ճանապարհները սպասարկող 4 ընկերությունների շուրջ 30 միավոր տեխնիկա է աշխատել, կատարել են ձյան շերտի  ու ավազով ու աղով մաքրման աշխատանքներ։ Այս  պահին մարզում դժվարանցանելի կամ փակ ճանապարհներ չկան։

Քեթիի ոլորաններում կա քամու ուժգնացում ու ցածր տեսանելիություն, սկսվել է գետնաբուք։ Սպասարկող ընկերություններն այդ հատվածում շարունակում են մաքրման աշխատանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

10:58 11.08.2025

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

Ավստրալիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինը որպես պետություն, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը», – ասել է վարչապետը, ըստ Sydney Morning Herald-ի։ Ալբանեզեն հավելել է, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը այն պայմանով, որ երկիրը կատարի Պաղեստինի ազգային վարչության կողմից հայտարարված պարտավորությունները, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

BACK_TO_TOP