Կարմիր Խաչը հայտարարություն է արել զոհված զինծառայողների աճյունների դուրսբերման ու վերադարձման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

Կարմիր Խաչը հայտարարություն է արել զոհված զինծառայողների աճյունների դուրսբերման ու վերադարձման վերաբերյալ

23:59 23.12.2020

Կարմիր Խաչը տեղեկացնում է, որ հակամարտության կողմերը շարունակում են դուրս բերել և վերադարձնել զոհված զինծառայողների աճյունները Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ և ԿԽՄԿ-ի՝ որպես չեզոք մարդասիրական միջնորդի ներկայությամբ։ Նույնականացման ամբողջ գործընթացը բավականին ժամանակատար է։ Դա ցավալի է ընտանիքների համար, սակայն մեծ համբերատարություն է հարկավոր, որպեսզի այս գործընթացի պատասխանատուները ճշգրիտ արդյունքներ ստանան։
«Երբ կողմերը համաձայնվում են աճյունների դուրսբերման գործողության շուրջ, մենք հրավիրվում ենք մասնակցելու՝ որպես դիտորդ։ Մենք չենք որոշում գործողությունների անցկացման վայրն ու ամսաթիվը։ Աճյունների դուրսբերումը նույնականացման գործընթացի ընդամենը մի մասն է։ Նախքան որոնողական գործողությունները՝ զոհվածների և նրանց ներկա գտնվելո վայրի մասին տվյալներ են հավաքագրվում և վերլուծվում։ Դուրսբերումից հետո աճյունները հետազոտվում են դատաբժշկական փորձաքննության հաստատությունում։ Կախված իրավիճակից՝ կարող են լինել տարբեր տեսակի վերլուծություններ։  Նույնականացման իրավական քայլը հաջորդում է նախորդներին։  Նույնականացման գործընթացի բոլոր անհրաժեշտ քայլեր կատարելուց և դրական նույնականացումից հետո միայն զոհվածների աճյունները կարող են վերադարձվել իրենց հարազատներին», – ասված է հայտարարության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվ

20:30 10.08.2025

Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։ «Շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար»,-գրել է նա։ ...

Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում

20:04 10.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կաջակցի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Դուք 23 քրիստոնյաների մասի՞ն եք խոսում։ Ես պատրաստվում եմ խնդրել նրան(խմբ. հավանաբար նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին), որ դա անի։Կարծում եմ՝ […] ...

Վենսը Պուտին-Թրամփ առաջիկա բանակցությունները համարում է ամերիկյան դիվանագիտության առաջընթաց

20:01 10.08.2025

Վենսը Պուտին-Թրամփ առաջիկա բանակցությունները համարում է ամերիկյան դիվանագիտության առաջընթաց

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը մեծ առաջընթաց է ամերիկյան դիվանագիտության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Սա ամերիկյան դիվանագիտության համար նշանակալի առաջընթաց է», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։   ...

Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության հարցում․ Վենս

19:30 10.08.2025

Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության հարցում․ Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջողության մեջ, բայց կարծում է, որ անհրաժեշտ է նման հնարավորություն տալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն այսօր ինձ ասաց՝ գուցե կաշխատի, գուցե՝ ոչ, բայց արժե փորձել», – ասել է Վենսը Fox News-ին։ ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նպատակը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատագրելն է

19:09 10.08.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նպատակը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատագրելն է

Իսրայելի նպատակը Գազայի հատվածի օկուպացիան չէ, այլ պաղեստինյան անկլավն ազատագրելը արմատական ՀԱՄԱՍ շարժումից: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ: «Մեր նպատակը Գազայի օկուպացիան չէ, մեր նպատակն է Գազան ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից ազատելը», – ասել է նա։ Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Համասը վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

19:06 10.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volvo» […] ...

BACK_TO_TOP