21:22 27.12.2020
Կենսաֆիզիկոսները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու են փշատերև ծառերը կանաչ մնում ամբողջ տարվա ընթացքում: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ պատճառը ֆոտոսինթեզի կարճ ցիկլն է, որին նրանք անցնում են ձմռանը։ Հետազոտությունների արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում:
Շվեդական Ումեո համալսարանի գիտնականներն Ամստերդամի ազատ համալսարանի և Արևմտյան Օնտարիոյի Կանադական համալսարանի գործընկերները, վերծանել են սոճու ասեղների ֆոտոսինթեզի մեխանիզմը և պարզել, որ ձմռանն այն ընթանում է կրճատված ցիկլով:
Ձմռանը լույսի էներգիան կլանվում է կանաչ քլորոֆիլային մոլեկուլների կողմից, բայց չի օգտագործվում ֆոտոսինթետիկ մեխանիզմի հետագա ռեակցիաների ժամանակ, քանի որ ցածր ջերմաստիճանը դադարեցնում է կենսաքիմիական ռեակցիաների մեծ մասը:
Պայծառ արևի և ցածր ջերմաստիճանի պայմաններում լույսի ավելցուկային էներգիան կարող է վնասել ֆոտոսինթետիկ մեխանիզմի սպիտակուցներին: Հետևաբար, ծառերի մեծ մասի մոտ ձմռանը տեևաթափ է լինում: Բայց սոճու կամ եղևնու ֆոտոսինթետիկ ապարատը այնպիսին է, որ նրանց ասեղները կանաչ են մնում ամբողջ տարվա ընթացքում:
«Մենք երեք սեզոնի ընթացքում հետևել ենք մի քանի սոճիների, որոնք աճում են Շվեդիայի հյուսիսում գտնվող Ումեոյում», – Ումեոյի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ նշված է հոդվածի առաջին հեղինակ, ասպիրանտ Փուշան Բագի խոսքերը, որը հավաքել է սոճու ասեղի նմուշներ և հետազոտել դրանք ամբողջ տարվա ընթացքում:
Հեղինակները պարզել են, որ ձմռանը վերակազմակերպվում է քլորոպլաստների թիլակոիդային թաղանթի կառուցվածքը, որում տեղի են ունենում ֆոտոսինթեզի լույսից կախված ռեակցիաներ, ինչը հանգեցնում է երկու ֆոտոհամակարգերի գործառական միավորների ֆիզիկական կապի առաջացման, որոնցում լույսի էներգիան ներծծվում և վերածվում է քիմիական էներգիայի:
Պարզվել է, որ տաք պայմաններում I և II ֆոտոհամակարգերը գտնվում են միմյանցից անջատ՝ արդյունավետ ֆոտոսինթեզ ապահովելու համար, իսկ ձմռանը ֆոտոհամակարգ II- ն էներգիա է տալիս անմիջապես ֆոտոհամակարգ I-ին: Այսպիսով, սոճին ասեղները հաղթահարում են լույսի ավելցուկային էներգիան և վնասումից պաշտպանում իրենց զգայուն ֆոտոսինթետիկ ապարատը ծայրահեղ հյուսիսային ձմռանը:
«Այս ուշագրավ հարմարվողականությունը ոչ միայն ուրախացնում է մեզ Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ, այլ իրականում չափազանց կարևոր է մարդկային զարգացման համար», – նշել է Ումեոյի համալսարանից պրոֆեսոր Շտեֆան Յանսոնը, որը ղեկավարել է ուսումնասիրությունը: Նա նշել է, որ եթե փշատերև ծառերը չկարողանային գոյատևել ձմեռային դաժան կլիմային, հյուսիսային կիսագնդի հսկայական տարածքներ հնարավոր է բնակեցված չլինեին մարդկանց կողմից, քանի որ փշատերևերը տալիս էին վառելափայտ, ապաստան և այլ առաջին անհրաժեշտության իրեր: Եվ այսօր դրանք հիմք են հանդիսանում բևեռային երկրների մեծ մասի տնտեսությունների համար»:
Հեղինակները նշում են, որ ուսումնասիրությունն իրականացվել է սոճիների վրա, բայց նրանք կարծում են, որ նման մեխանիզմը վերաբերում է փշատերև ծառերի նաև մյուս տեսակներին։
08:40 13.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:30 13.08.2025
Բրազիլիայում գործարանում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվելԵրեքշաբթի օրը Բրազիլիայի Կուատրո Բարաս քաղաքում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել, հայտնել է Պարանայի նահանգապետ Ռատինյո Ժունիորը։ «Ես խորապես ցավում եմ Կուատրո Բարասում տեղի ունեցած պայթյունի ինը զոհերի համար։ Նրանք տղամարդիկ և կանայք էին, որոնց ճակատագրերը կապված էին Պարանայի հետ։ Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր ընտանիքներին և ընկերներին։ Սա […] ...
08:18 13.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:09 13.08.2025
Լա լիգայում մրցավարական նշանակումների վերաբերյալ հեղափոխական որոշում է կայացվելԻսպանիայի Լա լիգայում և Լա լիգա 2-ում մրցավարական նշանակումները կհրապարակվեն յուրաքանչյուր խաղից մեկ օր առաջ՝ տեղի ժամանակով 16:00-ին։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Mundo Deportivo-ն ընդգծում է, որ այս որոշումով նպատակ կա հնարավորինս խուսափելու խաղերից մի քանի օր առաջ մրցավարների նկատմամբ ճնշումից։ «Այս մարտավարությունը լայնորեն կիրառվում է, օրինակ, Մադրիդի «Ռեալի» կողմից […] ...
08:00 13.08.2025
Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները հայտնաբերվել ենՕգոստոսի 12-ին, ժամը 21։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացի դուրս է եկել Շիրակամուտ գյուղի «Չիչխան» կոչվող հանգստյան գոտուց և մի քանի ժամ է վերջիններիս հետ կապ հաստատել չի հաջողվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները […] ...
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...