14:00 12.08.2025
Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Գյումրիի քաղաքային ստադիոնում մրցել են «Շիրակն» ու «Փյունիկը»: Թիմերը գոլ չեն խփել։
«Շիրակը» մեկ միավորով 5-9-րդ տեղերն է բաժանում, իսկ «Փյունիկը» չորս միավորով հավասարվել է Երևանի «Ուրարտուին» և Չարենցավանի «Վանին»:
16:58 12.08.2025
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՕգոստոսի 11-ին Երևանում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Պատվիրակությունները գլխավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության և մի շարք ոլորտներում առկա համագործակցության […] ...
16:54 12.08.2025
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հուլիսի հաշվետվությունըՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հուլիսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա […] ...
16:48 12.08.2025
Սպերցյանի համար առաջարկ չի եղել․ Ալֆի ՀաուզԱնգլիացի լրագրող Ալֆի Հաուզը, որը «Սաութհեմփթոնի» թղթակիցն է, Total Saints Podcast-ի եթերում ասել է, որ Պրեմիեր լիգայից Չեմպիոնշիփ նահանջած ակումբը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար որևէ առաջարկ չի կատարել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է Saints Extra-ն: «Ակումբն անընդհատ հավաստիացնում է ինձ, որ խաղացողի համար դեռևս առաջարկներ չեն արել: Նրանք չգիտեն, […] ...
16:42 12.08.2025
Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրենԳևորգ Սիմոնյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: ...
16:36 12.08.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 28 ծրագրային հայտ: ...
16:29 12.08.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՕգոստոսի 12-ին՝ ժամը 11։59-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ […] ...