Հողատարածքների վաճառքի մեկնարկային արժեքի թանկացման մասին նախագծին Գյումրիի ավագանին դեմ քվեարկեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

Հողատարածքների վաճառքի մեկնարկային արժեքի թանկացման մասին նախագծին Գյումրիի ավագանին դեմ քվեարկեց

19:59 24.12.2020

Այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստի օրակարգում էր հողամասերի կադաստրային արժեքի փոփոխման նոր կարգի մասին նախագիծը, որը ներկայացվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ին ընդունած նոր որոշումը, ըստ որի՝ 2021 թվականի հունվարի մեկից 7-8 անգամ բարձրանալու է աճուրդով վաճառվող հողատարածքների մեկնարկային արժեքը։

«Ըստ այս օրենքի՝ հողի բազային գինը, երբ որ 50 հազար էր մեկ քառակուսի մետրի համար, հիմա դարձել է 330 հազար դրամ, որը վերաբերում է Երևանի կենտրոնին։ Մոտավոր հաշվարկով, որ մենք նայեցինք, մեր մեկ քառակուսի մետրի արժեքը 2900 դրամից կդառնա մոտ 25 հազար դրամ, դա ամենաթանկն է, իսկ ամենաէժանը՝ 6800 դրամի կարգի է, այսինքն՝ 7-8 անգամ արժեքը թանկացել է»,- նիստում հայտարարել է  Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Աճուրդային նոր գները սահմանվում են՝ հիմնվելով կառավարության ընդունած որոշմանը, սակայն նոր կարգի հետ համաձայն չէին ավագանու անդամները։ Ըստ Հենրիկ Գասպարյանի՝ ավագանին իրավունք ունի մրցույթը չկայանալու դեպքում, սահմանված կարգով, նվազեցնել մեկնարկային արժեքը։

Իրենց հարցադրումների պատասխանները ստանալուց հետո, նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց։ Սա, ըստ էության, նախադեպը չունեցող էր, քանի որ Գյումրիի ավագանու նիստերում սովորաբար բոլոր հարցերին ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկում։ Քվեարկության այսպիսի եզակի ելքը նիստը վարողին՝ Գյումրիի քաղաքապետի տեղակալին, նույնպես շփոթեցրեց։

Թե ինչպես հաջորդ տարի կանցկացվեն համայնքային ենթակայության հողատարածքների աճուրդները, ինչպես կկանոնակարգվեն դեկտեմբերի 3-ից ուժի մեջ մտած օրենքի հետ եղած հակասությունները, առաջիկայում հստակեցումներ կարվեն՝ դիմելով կառավարությանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտառոց դեպք՝ Հայաստանի մարզերից մեկում. ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել

11:15 11.08.2025

Արտառոց դեպք՝ Հայաստանի մարզերից մեկում. ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […] ...

Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները

11:10 11.08.2025

Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական և […] ...

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

10:58 11.08.2025

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

Ավստրալիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինը որպես պետություն, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը», – ասել է վարչապետը, ըստ Sydney Morning Herald-ի։ Ալբանեզեն հավելել է, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը այն պայմանով, որ երկիրը կատարի Պաղեստինի ազգային վարչության կողմից հայտարարված պարտավորությունները, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP