17:55 26.12.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում անդրադարձել է Շիրակի մարզ տեղափոխված արցախցի ընտանիքների կեցության ու բնակության պայմանների ապահովման խնդիրներին։
Պատերազմի առաջին օրվանից Շիրակի մարզն ընդունել է 2500-ից ավելի արցախցիների, բայց նրանց որոշ մաս, չհարմարվելով տեղի պայմաններին, ցանկություն է հայտնել տեղափոխվել Հանրապետության այլ տարածաշրջաններ։
«Ընտանիքներ կային,որ մարզի կլիմայական պայմաններին չէին հարմարվում,գալիս էին՝ մեկ-երկու օր հետո վերադառնում ավելի տաք կամ իրենց համար Արցախին ավելի մոտ բնակավայրեր։2500-ից ավելի արցախցիներ են Շիրակի մարզում եղել, մի քանի փուլերով է իրենց հետ աշխատանք իրականացվել։ Համայնքների կողմից իրականացվել է արցախցի ընտանիքների հաշվառում, էդ տվյալները ներկայացվել են միգրացիոն ծառայություն »,-նշել է Շիրակի մարզպետը։
Այս ընթացքում նաև պետական միջոցներով կազմակերպվել է այն արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր, որոնց գյուղերն ու քաղաքները մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։Իսկ այն ընտանիքները, որոնք գնալու տեղ չունեն և կորցրել են ամեն ինչ, դեռ շարունակում են ապրել Գյումրիում ու մարզի այլ բնակավայրերում։
«Մարզում կան հաստատություններ ,կան մասնավոր սեգմենտում կառույցներ, որտեղ ապրում են արցախցի ընտանիքները։Աշխատում ենք նաև կապ պահել տեղում գործող հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք նաև առաջացած կարիքները բավարարենք։Փորձում ենք հնարավորինս աջակցենք բոլորին»,-ասել է Տիգրան Պետրոսյանը։
Ըստ մարզպետի ,այդ ընտանիքների մեջ կան նաև Շիրակի մարզից տարիներ առաջ Արցախի գյուղեր բնակություն հաստատած ընտանիքներ, ովքեր հիմա վերադարձել են հարազատ քաղաք կամ գյուղ, բայց նրանցից շատերը ևս բնակտարածքի խնդիրներ ունեն։
Այս ընթացքում իրականացվում է հաշվառման գործընթաց, պարզելու մարզում մնացող և առաջիկայում Արցախ տեղափոխվել ցանկացող ընտանիքների վերջնական թիվը։Ինչպես նշեց Տիգրան Պետրոսյանը, կան ընտանիքներ, որոնք սպասում են եղանակների տաքանալուն և ծրագրում հայրենի գյուղեր վերադառնալ գարնանը։Մինչ այդ մարզում կազմակերպվում է նաև արցախցի երեխաների դպրոց հաճախելու գործընթացն ու հնարավորության դեպքում լուծվում են նաև զբաղվածության ու ժամանակավոր աշխատանքով ապահովելու խնդիրները։
10:58 11.08.2025
Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասինԱվստրալիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինը որպես պետություն, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը», – ասել է վարչապետը, ըստ Sydney Morning Herald-ի։ Ալբանեզեն հավելել է, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը այն պայմանով, որ երկիրը կատարի Պաղեստինի ազգային վարչության կողմից հայտարարված պարտավորությունները, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […] ...
10:46 11.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել էԹուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...
10:35 11.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:25 11.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:18 11.08.2025
Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...
10:00 11.08.2025
Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետԻրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...