Համավարակի ու պատերազմի հետևանքով Շիրակի մարզում քաղաքաշինական մի շարք ծրագրեր նախագծային փուլում մնացին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

Համավարակի ու պատերազմի հետևանքով Շիրակի մարզում քաղաքաշինական մի շարք ծրագրեր նախագծային փուլում մնացին

19:57 26.12.2020

2020 թվականին Շիրակի մարզում կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը ներկայացնելիս, Շիրակի մարզպետը նշել է, որ   ավելի շատ աշխատանք է կատարվել,քան 2019 թվականին։

 

«Եթե ընդհանուր քաղաքաշինության ոլորտին անդրադառնանք, 2020 թվականին  մոտ 31 միլիարդ դրամի աշխատանք է կատարվել, որի մեջ գերակշռում է ճանապարհաշինության ոլորտը մոտ 21 միլիարդ դրամ գումարով։Այստեղ մեզ համար մտահոգիչ էր  այն հանգամանքը, որ մասնավոր  շինարարության սեգմենտում մեզ համար երևացող թվերում մոտ 50%-ի անկում կար 2019 թվականի հետ համեմատ։Բայց  ճանապարհաշինության ոլորտում  տարին բավականին հաջողված էր»,-շեշտել է մարզպետը։

Ըստ Տիգրան Պետրոսյանի,շինարարության ոլորտում աշխատանքների ձգձգման պատճառներից հիմնականը կապված էր պատերազմական շրջանում  տեխնիկայի ռազմաճակատ ուղարկելով, որի ժամանակ աշխատանքները դադարել են։

«Պատերազմի ժամանակ մեծ թվով շինարարական կազմակերպություններից մենք ստիպված էինք  մեծ թվով տեխնիկա վերցնել և սպասարկել  մեր անվտանգային կարիքները և մի պահ նույնիսկ մտահոգություն ունեինք,որ արդյունքում կտուժեր գործընթացը, բայց ի պատիվ մեր շինարարների, մենք լուրջ  ծավալային խնդիրներ չունեցանք»,-ասել է Տիգրան Պետրոսյանը։

Իրականացված շինարարական ծրագրերից մի քանիսը տեղափոխվել  են հաջորդ տարի։Այս տարվա ընթացքում մարզում իրականացված քաղաքաշինական ծրագրերում մեծ թիվ են կազմել սուբվենցիոն ծրագրերը։

«Էն մոտեցումը, որ ինչքան սուբվենցիոն ծրագիր ներկայացնենք,էնքան կֆինանսավորենք, էապես շատ կարևոր էր և մոտ 3,3 միլիարդանոց փաթեթն այս տարի իրականացվեց Շիրակի մարզում, որի 57 %-ը կառավարության ներդրումն էր»,-նշել է Շիրակի մարզպետը։

Անդրադառնալով բնակարանաշինության ոլորտում կատարված ծրագրերին, մարզպետը նշել է, որ 2020 թվականի ընթացքում բնակարանաշինություն իրականացվել է միայն գյուղական համայնքներում, իսկ Գյումրիում նախապես  հաստատված ծրագրերը չեն իրականացվել։

«Վթարային շենքերի պարագայում մենք ի սկզբանե չկարողացանք համաձայնության գալ բնակիչների հետ առաջարկվող տարբերակներում։Նույն ԲԳՎ-ի առաջարկվող տիրույթում  ունեցանք բնակիչների հետ անհամաձայնություններ, հրաժարվեցին և իրենց թիվը փոքր չէր։Եվ՛ նախագծի մեջ փոփոխություններ առաջարկվեցին, և՛ համավարակի, պատերազմի  հետևանքով էս նախագիծն էլ ժամանակի մեջ հետ մնաց։Տնակների պարագայում էլ  որևէ հստակ գործիքակազմ չներկայացվեց,բայց հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում հստակ յուրաքանչյուր կոմպոնենտով ժամանակացույցներ կներկայացվեն»,-վստահեցրել է Տիգրան Պետրոսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

10:58 11.08.2025

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

Ավստրալիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինը որպես պետություն, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը», – ասել է վարչապետը, ըստ Sydney Morning Herald-ի։ Ալբանեզեն հավելել է, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը այն պայմանով, որ երկիրը կատարի Պաղեստինի ազգային վարչության կողմից հայտարարված պարտավորությունները, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

BACK_TO_TOP