Հայաստանում ապաստանած արցախցիների համար կիրականացվեն ժամանակավոր զբաղվածության ապահովման պետական ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Հայաստանում ապաստանած արցախցիների համար կիրականացվեն ժամանակավոր զբաղվածության ապահովման պետական ծրագրեր

20:43 01.01.2021

Շիրակի մարզը Արցախյան պատերազմի առաջին օրվանից ՝սեպտեմբերի 27-ից  ընդունել է 2531 արցախցիների, նրանց մի մասը վերադարձել  է, իսկ մյուսները դեռ շարունակում են ապրել Գյումրիում ու մարզի այլ  համայնքներում։ Բնակության խնդիրներից բացի այս պահին  արցախցի ընտանիքների զբաղվածության ապահովումը համարվում է  առաջնահերթություն։

 

«Մենք ունենք հասարակական աշխատանք ծրագիր,հիմա այդ ծրագիրը նոր ձևաչափով ենք  իրականացնելու հատուկ արցախահայերի  համար, զբաղվածության վարձատրվող  հասարակական աշխատանք ծրագիրը պետք է իրականացնենք և մինչև հունվարի 15-ը համայնքները պետք է ներկայացնեն մարզպետարան իրենց բնակավայրերում գտնվող արցախցիների տվյալները, որպեսզի նրանք ընդգրկվեն այս ծրագրում»,-նշում է Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

Ըստ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի, ծրագրի իրականացման համար  պետբյուջեից հատկացվել է  երկու միլիոն դրամ, իսկ  աշխատանքի դիմաց օրավարձը  կլինի բարձր:

«Օրավարձը սահմանված է 8000 դրամ, ոլորտները,որում ընդգրկվելու են  արցախցիները նույնն են մնացել, այս տարի ավելացել են նաև ձնամաքրման աշխատանքները, որպեսզի ձմռան սեզոնին նույնպես ապահովենք նրանց զբաղվածությունը»,-ասում է Ամալյա Ադամյանը:

 

Բացի հասարակական աշխատանք ծրագրից, արցախցիների համար կիրականացվի ևս մեկ ծրագիր, որը նախկինում նախատեսված էր երիտասարդների համար, ովքեր ցանկանում էին մասնագիտանալ այլ ոլորտներում:

«Մասնագիտություն ունեցող,բայց այլ ոլորտում մասնագիտանալ ցանկացող մեր արցախցի բարեկամներին մենք 3 ամսով կուղղորդենք այլ աշխատանքի, որի համար իրենք ամսական կստանան հարյուր հազարական դրամ աշխատավարձ:Ծրագրում ընդգրկվելու ամենակարևոր հանգամանքն այն է, որ նրանք պարտադիր պետք է ընդգրկված և հաշվառված լինեն  զբաղվածության տարածքային կենտրոններում »,- պարզաբանում է Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրենը։

Շիրակի մարզում ապրող ու Արցախ չվերադարձած քաղաքացիների  ժամանակավոր զբաղվածության խնդիրը կարգավորելու համար սկսվել են նաև նրանց կարգավիճակի հստակեցման գործընթացները՝ պարզելու, թե մինչ պատերազմը, ովքեր են ունեցել աշխատանք, ովքեր են զրկվել մշտական աշխատանքից, գործազուրկ համարվում են թե ոչ:Այս հարցերի ճշգրտման համար  Հանրապետության զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցում են արցախցի գործընկերների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

BACK_TO_TOP