13:10 11.01.2021
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։
Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։
?Դիմումները կարող եք ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն):
Որպես դիմումի վերնագիր գրել՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ, նշելով հետևյալ տեղեկությունները՝
✅ ընտանիքի անդամների քանակը, կազմը,
✅ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)
✅ նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
✅այլ տեղեկություն
?Դիմումները կարող եք ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ [email protected], կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
☝️Ստորև տեղադրում ենք դիմումի օրինակելի ձևը⤵️
ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ
ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԿԻՆ Մ.ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ
դիմողի անուն ազգանուն
բնակության փաստացի վայր
կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար)
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ
Ընտանիքի անդամների քանակը
Կազմը
ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)
Գրանցման հասցեն
Նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
http://mss.nkr.am/?p=20253
Այլ տեղեկություն
Դիմող`
ստորագրություն, ազգանուն
23:59 11.08.2025
Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...
23:55 11.08.2025
Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակովԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...
23:53 11.08.2025
Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններինԵվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս […] ...
23:46 11.08.2025
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունըԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ այն երեխաները, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչ և 10-15 տարեկան են, կարող են գրանցվել (զանգահարելով` 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալ և խնամել […] ...
23:37 11.08.2025
Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիինՊորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնել է Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում: «Այո՛։ Այս և մյուս բոլոր կյանքերում», – գրել է Ռոդրիգեսը՝ հրապարակելով մատանու նկարը: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռ չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։ Ռոնալդոն ընտանիքի հետ տեղափոխվել […] ...
23:28 11.08.2025
Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքիցԵրեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...