Սաուդյան Արաբիան առանց մեքենաների էկոքաղաք կկառուցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

Սաուդյան Արաբիան առանց մեքենաների էկոքաղաք կկառուցի

22:43 12.01.2021

Սաուդյան Արաբիան Կարմիր ծովի ափին էկոքաղաք կկառուցի։ Այս մասին հունվարի 11-ին հայտնել Է ANBA գործակալությունը ։

Քաղաքը, որը ստացել է The Line նախագծային անվանումը, կհայտնվի երկրի հյուսիս-արևմուտքում։ Դրա շինարարությամբ կզբաղվի Neom ընկերությունը։ Ածխածնի զրոյական արտանետումով բնակավայրում ավտոմեքենաներ եւ ավտոմայրուղիներ չեն լինի։

«Որպես Neom-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ ես ներկայացնում եմ ձեզ The Line-ը․ 170 կմ երկարությամբ քաղաքը, որը կպահպանի բնության 95%-ը իր սահմաններում: Այնտեղ չեն լինի ավտոմեքենաներ, փողոցներ և ածխածնի արտանետումներ…Մենք պետք է մեր քաղաքները դարձնենք ապագայի քաղաքներ»,– հայտարարել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը:

Արքայազնի խոսքերով ՝ քաղաքի բոլոր կարևոր օբյեկտներ հասնելու համար ոտքով հինգ րոպե կպահանջվի, իսկ բնակավայրի սահմաններում բարձր արագությամբ էկոլոգիապես մաքուր տրանսպորտով ուղևորությունը կտևի 20 րոպեից ոչ ավելի:

Neom-ի մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ The Line-ը կդառնա «քաղաքային դիզայնի և 20-րդ դարում բնության հետ ներդաշնակ ապրելու հարմարավետության օրինակ»:

Քաղաքի շինարարությունը կսկսվի 2021 թվականի առաջին եռամսյակում և կֆինանսավորվի Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից: Ենթադրվում է, որ մինչև 2030 թվականը նախագիծը 380 000 աշխատատեղ կստեղծի և 48 մլրդ դոլար կավելացնի երկրի ՀՆԱ-ում:

Եռաստիճան քաղաքի աշխատանքը 100 տոկոսով էկոլոգիապես մաքուր էներգիայով կկարգավորի արհեստական ինտելեկտը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադան խոշոր վարկի տրամադրման շուրջ բանակցություններ է վարում Մոլդովայի հետ

20:55 05.05.2024

Կանադան խոշոր վարկի տրամադրման շուրջ բանակցություններ է վարում Մոլդովայի հետ

Կանադան բանակցություններ է վարում Մոլդովայի հետ՝ հանրապետության կառավարությանը ֆինանսապես աջակցելու համար մեծ վարկ տրամադրելու համար, Digi 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի դեսպան Գևին Բյուչանը։ «Մենք բացահայտում ենք մի շարք ոլորտներ, որոնցում մենք աջակցելու ենք Մոլդովային։ Մենք ունենք փոքր նախագիծ՝ աջակցելու քաղաքացիական հասարակությանը, մենք աջակցում ենք դատական ​​համակարգին, աջակցություն ենք ցուցաբերելու էներգետիկայի ոլորտում, և […] ...

Ավստրալիայում ոստիկանությունը կրակել և սպանել է տղամարդու վրա հարձակված դեռահասին

20:15 05.05.2024

Ավստրալիայում ոստիկանությունը կրակել և սպանել է տղամարդու վրա հարձակված դեռահասին

Ավստրալիայում ոստիկանությունը կրակել և սպանել է դեռահասին, ով վիճաբանությունից հետո դանակով հարձակվել է տղամարդու վրա, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրում է West Australian-ը։ Հրատարակությունը, վկայակոչելով ականատեսին, հայտնում է, որ դեռահասը և տղամարդը դուրս են եկել մարզասրահից և վիճաբանել, ապա դանակահարություն է տեղի ունեցել։ Ոստիկանները նախ օգտագործել են խլացուցիչ ատրճանակ, բայց չեն կարողացել կանգնեցնել նրան, որից հետո […] ...

ԱՄՆ-ում սկսվել են նոր հեռահար հրթիռի թռիչքային փորձարկումները

19:55 05.05.2024

ԱՄՆ-ում սկսվել են նոր հեռահար հրթիռի թռիչքային փորձարկումները

ԱՄՆ-ում սկսվել են նոր հեռահար հրթիռի՝ «Long Range Attack Missile» (LRAM) թռիչքային փորձարկումները։ Այս մասին գրում է The War Zone (TWZ) ամսագիրը։ Հրատարակության տվյալներով՝ նոր հրթիռը հիմնված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինանոցից անհայտ մոդելի վրա։ Այն թույլ կտա խոցել շարժվող թիրախները ցամաքի և ջրի վրա գրեթե 280 կմ հեռավորության վրա։ Ներկայումս AH-1Z Viper ուղղաթիռները համալրված […] ...

Մակրոնը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել օլիմպիական զինադադարը «բոլոր հակամարտություններում»

19:38 05.05.2024

Մակրոնը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել օլիմպիական զինադադարը «բոլոր հակամարտություններում»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ բոլոր «ընթացիկ հակամարտությունների զինադադարը»։ Այս մասին նա հայտարարել է La Tribune-ին տված հարցազրույցում։ «Կան դիվանագիտական ​​քայլեր, որոնք մենք մտադիր ենք ձեռնարկել։ Օլիմպիական զինադադարը պետք է ուղերձ լինի ողջ աշխարհին: Սա այն թեմաներից մեկն է, որը ես կքննարկեմ […] ...

Հայտնի են դարձել ԵՄ բյուջե ներդրումներ կատարած  առաջատար երկրները

19:18 05.05.2024

Հայտնի են դարձել ԵՄ բյուջե ներդրումներ կատարած առաջատար երկրները

2000 թվականի սկզբից ի վեր Եվրամիության 11 պետությունների ներդրումներն ապահովել են բյուջեի եկամուտների երեք քառորդը, ընդ որում, ամենամեծ ներդրումները կատարվել են Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ ԵՄ անդամ երկրները միության բյուջե են փոխանցել 137 մլրդ եվրո, որից Գերմանիան՝ 30,3, Ֆրանսիան՝ 23,5, Իտալիա՝ 17,3։ Վիճակագրության համաձայն՝ 2000 թվականից […] ...

Մոլդովայի նախագահը և պաշտպանության նախարարը կայցելեն Նորվեգիա

19:00 05.05.2024

Մոլդովայի նախագահը և պաշտպանության նախարարը կայցելեն Նորվեգիա

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Հանրապետության պաշտպանության նախարար Անատոլի Նոսաթին մայիսի 6-7-ը առաջին պաշտոնական այցով կմեկնեն Նորվեգիա, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Սա Մոլդովայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Նորվեգիա։ Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, Մոլդովա էր այցելել Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն։ Նա հայտնել էր, որ Նորվեգիան նախատեսում է մոտ ապագայում դեսպանատուն բացել Մոլդովայում։ ...

BACK_TO_TOP