Եթե ճանապարհով անցնում են ադրբեջանցիներ, ինչո՞ւ մենք էլ չանցնենք․ Դրմբոնի գյուղապետը «Շանթնյուզին» մանրամասներ է հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+25.09 oC

Եթե ճանապարհով անցնում են ադրբեջանցիներ, ինչո՞ւ մենք էլ չանցնենք․ Դրմբոնի գյուղապետը «Շանթնյուզին» մանրամասներ է հայտնել

14:21 19.01.2021

Երեկ կեսօրին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտ մարտակերտցիները և հարակից գյուղերի բնակիչները մեկ ժամով փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը, որին ուղեկցել են ռուս խաղաղապահները: Խաղաղ ակցիա իրականացնող տեղացիները խաղաղապահներին հարցրել են, որ եթե ադրբեջանցիները Քարվաճառ մեկնելու համար օգտվում են այդ ճանապարհից՝ ինչո՞ւ հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից։ Դրմբոն համայնքի ղեկավար Աշոտ Հակոբյանն այդ մասին «Շանթնյուզին» մանրամասներ է հայտնել։

«Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը փակվեց գրեթե 1 ժամ, մինչև ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյունը եկավ հասավ այդ փակ տարածք։ Ես, որպես համայնքի ղեկավար, այդ ակցիայի, ճանապարհ փակելու հետ որևէ կապ չունեմ, դա ակտիվ մասսան էր արել և՛ գյուղից, և՛ հարակից գյուղերի. դա բնակիչների նախաձեռնությունն էր։ Անհրաժեշտությունն այնքանով է, եթե ռուսական խաղաղապահներն ուղեկցում են ադրբեջանական շարասյանը, մոտավորապես 50-60 կմ հայկական տարածքով գալիս են դեպի Քարվաճառ, ապա նույն հաջողությամբ էլ իրենք թող ուղեկցեն հայկական կողմին դեպի Վարդենիսի կողմ՝ Քարվաճառով։ Վարդենիս հասնելու համար ձմեռային շրջանում պիտի Երևանով պտույտ գործվի ու գա հասնի Վարդենիս, դա էլ մոտավորապես մի 400-500 կմ է, եթե ոչ ավելի։ Իսկ մեր գյուղից Վարդենիս 80 կմ է։ Ստացվում է, որ 80 կմ-ի համար պիտի 400 կմ ճանապարհ անցնել»,- ասաց Աշոտ Հակոբյանը։

Ակցիայի մասնակիցները  հղում են արել եռակողմ հայտարարության համապատասխան կետին և զգուշացրել, որ եթե այդ հարցը չլուծվի, իրենք պարբերաբար փակելու են ճանապարհը։ Բացի դրանից՝ նրանք ռուս խաղաղապահներից պահանջել են կարգի հրավիրել ադրբեջանցիներին, որոնք վիրավորական ժեստեր են անում երթևեկելիս։ Խաղաղապահների հրամանատարը խոստացել է այդ հարցերը քննարկել իր ղեկավարության հետ:

«Ոչ պակաս կարևոր հարց էլ հնչեցվեց․ ադրբեջանական շարասյան ներկայացուցիչները՝ լինի վարորդ, թե ուղևոր, շատ տհաճ են իրենց պահում, ձեռքերով ժեստեր են անում անդուր, ասվեց, որպեսզի հետագայում տարբեր միջադեպեր չստացվեն, թող այդ ամենը ներկայացնեն, բացատրեն նրանց, որպեսզի այդ մարդիկ հայկական տարածքով անցնելիս իրենց մարդավարի պահեն, այսպես ասած»,- նշեց Դրմբոն համայնքի ղեկավար Աշոտ Հակոբյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

23:59 11.08.2025

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

23:55 11.08.2025

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...

Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին

23:53 11.08.2025

Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս […] ...

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

23:46 11.08.2025

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ այն երեխաները, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչ և 10-15 տարեկան են, կարող են գրանցվել (զանգահարելով` 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալ և խնամել […] ...

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

23:37 11.08.2025

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնել է Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում: «Այո՛։ Այս և մյուս բոլոր կյանքերում», – գրել է Ռոդրիգեսը՝ հրապարակելով մատանու նկարը: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռ չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։ Ռոնալդոն ընտանիքի հետ տեղափոխվել […] ...

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

23:28 11.08.2025

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...

BACK_TO_TOP