13:20 20.01.2021
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծով ներկայացվել է ծխախոտային արտադրատեսակների ակցիզային հարկերի բարձրացման մասին հարցը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է նախագծի մանրամասները:
«Մի գործընթաց է նախաձեռնվել, որի նպատակը գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցումն է։ Ստորագրվել է 2019-ի դեկտեմբերի 19-ին, սկսել է անդամ պետությունների համաձայնեցման գործընթացը, ծխախոտի արտադրանքի համար ուղենշային կամ կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, որի 2024-ի ավարտի համար սահմանում է 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ երկրների անդամ պետությունները մակրոտնտեսական ցուցանիշներով տարբերվում են մեկը մյուսից, բանակցությունների փուլում որոշվել է պետություններին հնարավորություն ընձեռել դեպի ներքև կամ դեպի վերև փոփոխություն կատարել, 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթ է, իսկ շեղումները կազմում են 20 տոկոս»:
Նա ավելացրել է, որ ՀՀ-ում գործում է ակցիզային հարկի քաղաքականություն, այս առումով ՀՀ-ում իրականացվող քաղաքականությունը կարելի է գնահատել համահունչ ԵԱՏՄ-ում նախաձեռնված գործընթացին:
«Այս պահին ակցիզային դրույքաչափը 1000 գլանակի չափով կազմում է 11 հազար դրամ, մինչև 2023-ի ավարտը տարեկան 15 տոկոսով նախատեսվում է ակցիզային հարկերի բարձրացում։ Այս տեմպերով մենք լինելու էինք 28 եվրոյի սահմանագծից վեր, իհարկե, հաշվարկները կատարվել էին այն ժամանակ, երբ եվրոյի փոխարժեքը 520 դրամի սահմաններում էր, հիմա եթե փոխարժեքի նոր փոփոխություններ չլինեն մինչև 2024-ի ավարտը, գուցե անհրաժեշտություն լինի 2024-ին 15-20 տոկոսի սահմաններում բարձրացնել»,- ասել է փոխնախարարը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ կարծիք է հայտնել, որ արտահանողների վրա բացասական ազդեցություն չի ունենա:
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 18.08.2025
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:18 18.08.2025
Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...
11:00 18.08.2025
Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցըՄերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...
10:55 18.08.2025
Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետՎլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ անհույս իրավիճակում կհայտնվի, քանի որ եթե նա մերժի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գործարքը, ռիսկի է դիմում մեղմել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զայրույթը, գրում է Bloomberg գործակալությունը։ Զելենսկու՝ փետրվարին Սպիտակ տուն կատարած վերջին այցն ավարտվեց իր և Թրամփի միջև վեճով, որը հանգեցրեց ռազմական աջակցության կարճատև դադարեցմանը։ Նշվում […] ...
10:50 18.08.2025
Al Hadath. ՀԱՄԱՍ-ը նոր առաջարկ է ստացել Գազայի վերաբերյալ Եգիպտոսից և ԿատարիցԳազայի հատվածում անուղղակի հրադադարի բանակցությունների միջնորդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը փոխանցել են խորհրդակցությունները վերսկսելու ևս մեկ առաջարկ, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ նոր նախաձեռնությունը արմատականներին փոխանցվել է Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների կողմից՝ որոշ պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ։ Վերջիններս, նշում է հեռուստաալիքը, պահանջել են, որ ՀԱՄԱՍ-ը «առաջիկա ժամերին» պատրաստի առաջարկին պատասխան։ Երկուշաբթի օրը Եգիպտոսի […] ...