18:47 20.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը:
Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին՝ նախարարը փաստել է, որ դրա հետևանքով Արցախի մշակութային ժառանգության մի զգալի հատված, հայտնվելով հայկական վերահսկողությունից դուրս, այսօր գտնվում է անմիջական վտանգի ներքո:
«Այս պահին օրհասական և առաջնային է համամարդկային այդ արժեքների պահպանությունը, և մենք ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ կանխելու այդ արժեքներին սպառնացող ցանկացած վտանգ»,- շեշտել է Վ. Դումանյանը՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունների համատեքստում ՀՀ կառավարության համար գերակա են կրթության ոլորտի բարեփոխումները՝ որպես երկրի անվտանգության երաշխիք:
«Այս հարցում ևս ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ բարձրագույն կրթության ոլորտում երկարաժամկետ կտրվածքով միջազգային մակարդակի հետազոտություններ իրականացնելու համար՝ թե՛ մասնագիտությունների, թե՛ բուհական համակարգի կառուցվածքի մասով»,- շեշտել է նախարարը և տեղեկացրել, որ ընթանում են Կրթության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները, որոնք այժմ վերանայման փուլում են: Վահրամ Դումանյանի խոսքերով՝ դա պայմանավորված է պատերազմական և հետպատերազմական փուլերի հետևանքներով. վերանայման ընթացքում կվերագնահատվեն ոլորտների զարգացման հիմնական գերակա ուղղությունները, և կսահմանվեն դրանց լուծմանը միտված քայլերը:
Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները. «2020 թվականն իրավամբ ծանր տարի էր. COVID-ը բոլորիս սովորեցրեց առավել զարգացնել մեր թվային կարողությունները և ենթակառուցվածքները: Այդ նպատակով Եվրամիությունն օժանդակություն է տրամադրել ԿԳՄՍ նախարարությանը հեռավար ուսուցման կազմակերպման համար: ԵՄ-ն կիսում է նաև Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ մտահոգությունը՝ այդ հարցում բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք գործունեությունը»:
Դեսպանը շեշտել է ՄԿՈՒ ոլորտի զարգացման «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» բյուջետային աջակցության ծրագրի կարևորությունը: Այդ համատեքստում նա ընդգծել է ծրագրին պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների ներգրավվածության խնդիրը՝ նրանց սոցիալական վերաինտեգրումն ապահովելու տեսանկյունից:
Անդրեա Վիկտորինն անդրադարձել է նաև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար», միջբուհական համագործակցության Erasmus+ և «Հորիզոն-2020» ծրագրերին՝ որպես համագործակցության լավ օրինակներ: Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն սկսել է առաջիկա 7 տարիներին նախատեսվելիք ծրագրերի նախանշման գործընթացը՝ կարևորելով դրանք ՀՀ կառավարության հետ իրականացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանը ևս մեկ անգամ կարևորել է Եվրամիության աջակցությունը և ակնկալել սերտ համագործակցություն՝ որպես ԿԳՄՍ ոլորտների զարգացման առանցքային գործընկեր:
11:35 26.06.2025
«Բորուսիան» և «Ֆլումինենսեն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ11:30 26.06.2025
Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հունիսի 26-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ նվիրված Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածների արդյունքներին: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում: Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին կկայանա մամուլի ասուլիս՝ Պենտագոնի ղեկավարի և ամերիկյան ռազմական գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն, ինչպես նշել է Թրամփը, նվիրված […] ...
11:25 26.06.2025
Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններԻրանի իշխանությունները հունիսի 25-ից վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը, հայտնել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը։ «Իրանը բացել է երկրի արևելյան մասի երկինքը ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար», – նրա խոսքերն է մեջբերում պետական հեռարձակողը։ Հետևյալ քաղաքների օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը. Սաբզեվար, Մեշհադ, Բիրդանդ, Զաբոլ, Զահեդան, Սարավան, Չաբահար, […] ...
11:20 26.06.2025
Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...
11:15 26.06.2025
Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովըՄինսկում բացվում է IV Եվրասիական տնտեսական ֆորումը, որը համընկնում է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։ Միջոցառումը կանցկացվի Եվրասիական տնտեսական միությունում Բելառուսի 2025 թվականի նախագահության շրջանակներում։ Ֆորումի գլխավոր թեման է «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»։ Ֆորումին արդեն գրանցվել է 2,7 հազար մասնակից 33 երկրներից։ Այս անգամ միջոցառումը կանցկացվի […] ...
11:08 26.06.2025
Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ«Սանտոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 33-ամյա հարձակվողի նոր պայմանագիրն ուժի մեջ է լինելու 1 տարի: Բրազիլացու ամսական աշխատավարձը կազմելու է 700 հազար եվրո: Նա «Սանտոս» վերադարձավ 2025-ին հունվարին ու մասնակցեց 12 խաղի, դարձավ 3 գոլի հեղինակ: «Ես սրտիս ձայնը լսելով կայացրի այս որոշումը: «Սանտոսը» միայն իմ թիմը չէ, այն իմ տունն […] ...
11:02 26.06.2025
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստըԿառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...