Հույս ունենք, որ ԱՄՆ-ի բարոյական առաջնորդությունը վերջ կդնի ադրբեջանական ագրեսիային. Զերունյանի նամակը Ջո Բայդենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Հույս ունենք, որ ԱՄՆ-ի բարոյական առաջնորդությունը վերջ կդնի ադրբեջանական ագրեսիային. Զերունյանի նամակը Ջո Բայդենին

20:49 21.01.2021

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Բեդրոսյան կենտրոնի գործադիր կրթության տնօրեն, Լոս Անջելեսում Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ֆրենկ Զերունյանը բաց նամակ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Նամակին կից ֆեյսբուքյան գրառման մեջ նա հույս է հայտնել, որ Ջո Բայդենը կստանա իր նամակի 1.5 միլիոն օրինակ` ավելի քան 1 դար առաջ լռեցված ձայների անունից, ինչպես նաև նրանց անունից, ովքեր զոհել են իրենց կյանքը` պաշտպանելով  իրենց նախնիների հայրենիք Արցախը:

Զերունյանը շնորհավորել է Ջո Բայդենին երդմնակալության կապակցությամբ` հիշեցնելով Միացյալ Նահանգները բարոյական հիմքերով կառավարելու Բայդենի խոստումը:

«Ես իմ ողջ պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում արել եմ ամեն բան` արմատախիլ անելու ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցանք: Այսօր ամենայն հարգանքով հիշեցնում եմ Ձեզ 2020 թ.-ի ապրիլի 24-ին Հայոց ցեսապանությունը հիշելիս և 2020 թ.-ի հոկտեմբերի 25-ին` Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Ձեր տված խոստումների մասին», – գրել է ամերիկահայ պրոֆեսորը:

Ֆրենկ Զերունյանը նշել է Politico պարբերականի հիշատակած Բայդենի թվիթերյան գրառման մասին, որի համաձայն՝ ընտրվելու դեպքում Բայդենը խոստացել էր աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը և ամբողջ աշխարհում մարդու իրավունքներն առաջնահերթություն դարձնել:

«Պրն. նախագահ, խնդրում եմ հարգել այդ խոստումները` վերականգնելու այս ազգի բարոյական հեղինակությունը բոլոր ցեղասպանությունների և մարդու իրավունքների ոտնահարումների դեմ: Մենք` ամերիկացիներս, ունենք ճշմարտությունն, արդարությունն ու օրենքի գերակայությունը խրախուսելու բազմամյա ավանդույթ»,- գրել է Ֆրենկ Զերունյանը:

Հայազգի պրոֆեսորը նշում է, որ թեպետ չի կարող հետ բերել իր նախնիներին, այնուամենայնիվ, միասին հնարավոր է կանգնեցնել մարդկանց անմարդկային վերաբերմունքը միմյանց հանդեպ, որտեղ էլ դա լինի:

«Հայերին, հրեաներին, կամբոջացիներին, ռուանդացիներին, դարֆուրցիներին, այժմ էլ՝ ույղուրներին ուղղված «այլևս երբեք» արտահայտությունը պարզապես կարգախոս չէ, այլ երկրի երեսից ցեղասպանությունն արմատախիլ անելու գործողության իմաստալից կոչ»,- գրել է Ֆրենկ Զերունյանը:

Պրոֆեսորը նամակում հիշատակում է Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու օրինակները` նշելով, որ 2020-ի փետրվարի դրությամբ 1915-ի իրադարձությունները պաշտոնապես որպես ցեղասպանություն է ճանաչել 32 ինքնիշխան պետություն, այդ թվում` Վատիկանը: Զերունյանը նաև հիշատակում է այդ պատմական փաստը ճանաչած աշխարհի հարյուրավոր քաղաքների, շրջանների, խորհրդարանների և ԱՄՆ 49 նահանգների մասին: Հիշատակվում են նաև այդ կապակցությամբ ԱՄՆ նախկին նախագահների տված խոստումներն ու «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու անհաջող փորձերը:

Զերունյանն անդրադարձել է նաև 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:
Նրա խոսքով` ՆԱՏՕ-ի դաշնակցի կողմից ամերիկյան սպառազինության դաժան ուժի կիրառմամբ ավերվել է հայերի նախնիների երկիրն Արցախում:

«Մենք խիստ պատիժ ենք ակնկալում ագրեսորների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների համար: Ամենակարևորը`մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի բարոյական առաջնորդությունը վերջ կդնի ադրբեջանական ագրեսիային և կդադարեցնի ռազմական սարքավորումների մատակարարումն այս ագրեսորներին: Եվ վերջապես, ամենակարևորը` հույս ունենք, որ Դուք աշխարհին կուղղորդեք դեպի Արցախի ճանաչումը, ինչը ժողովրդի գոյատևման միակ լուծումն է»,- գրել է հայազգի պրոֆեսորը:

Զերունյանը Բայդենին հիշեցրել է երդմնակալության ժամանակ հնչեցրած խոսքերը՝ «կառաջնորդենք օրինակի ուժով», և նշել, որ սպասում է այդ գաղափարի կյանքի կոչմանը, քանի որ դա վերաբերում է ճշմարտությանը, արդարությանը, ցեղասպանության ճանաչմանը, մարդու իրավունքներին և Արցախին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

22:12 11.08.2025

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...

SHANTNEWS

22:00 11.08.2025

SHANTNEWS

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

21:44 11.08.2025

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:19 11.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

21:11 11.08.2025

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...

BACK_TO_TOP