Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ՏԿԵ նախարարությունում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ՏԿԵ նախարարությունում է

17:00 21.01.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել գործակալության հետ ընթացիկ ծրագրերի ընթացքը և ԶՖԳ-Հայաստան 2021-2023 թթ․ ծրագրի շրջանակում նախանշել համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ Վաչե Տերտերյանը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունները, նշելով, որ Հայաստանը մշտապես, հատկապես դժվար ժամանակահատվածներում, զգացել է բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը։

На изображении может находиться: 1 человек, сидит, стол и в помещении
Զրուցակիցները քննարկել են գործակալության հետ իրականացվող ամենամեծ ծրագրի՝ Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը, ինչը Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին մեծ ջրամբարն է և փոխնախարարի խոսքերով՝ վերջինիս կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է հանդիսանում։ Վ․ Տերտերյանը ներկայացրել է ջրամբարի կառուցման ընթացքը, քննարկել աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։

Նշենք, որ ծրագրի հաջող ավարտից հետո տարեկան կտնտեսվի մոտ 19.0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հեկտարով, ջրի կորուստները կկրճատվեն 20-25%-ով։

Գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Գործակալության պատասխանատուն վերահաստատել է ջրամբարի կառուցման հարցում իրենց կառույցի հանձնառությունը և նշել ծրագրի արդյունավետ իրականացման կարևորությունը։

«Գործակալությունն այս տարի շատ ավելի ակտիվ կլինի Հայաստանում։ Ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում կամրապնդենք մեր թիմը, որպեսզի 2021թ․ ընթացքում և 2022 թ․ սկզբում արագացվեն աշխատանքները»,- նշել է Ռ․ Ժոզանը։

Ռաֆայել Ժոզանի առաջարկությամբ քննարկվել է նաև հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, որոնք կարող են ներառվել ԶՖԳ-Հայաստան 2021-2023 թթ․ ծրագրում։

На изображении может находиться: 1 человек, сидит и в помещении
Պատվիրակության անդամներն այսօր հանդիպումներ են ունեցել նաև փոխնախարարներ Լիլիա Շուշանյանի և Քրիստինե Ղալեչյանի հետ։
Նախարարի տեղակալները հյուրերի հետ քննարկել են իրենց իրավասության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնք վերաբերել են ընդերքի լաբորատորիայի, երկրաբանական ֆոնդի ստեղծման, ճանապարհների անվտանգության համակարգերի ներդրման, կարողությունների զարգացման ծրագրերին աջակցությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկ

13:25 18.08.2025

Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկ

Օգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

13:10 18.08.2025

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

12:57 18.08.2025

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:44 18.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

12:35 18.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

Օգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, […] ...

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP