19:40 22.01.2021
Ֆրանսիացի բժիշկները նեղ մասնագիտական բուժօգնություն են տրամադրում արցախյան երկրորդ պատերազմում բարդ վիրավորումներ ստացած զինծառայողներին ու կամավորականներին: Կինեզոթերապևտ Միշել Բութան և օրթեզների մասնագետ Էդգար Միքայելյանը Գյումրիում զննել, բուժօգնություն են ցուցաբերել վերին վերջույթների բեկորային ու այրվածքային վիրավորումներով վերականգնողական բուժման մեջ գտնվող զինծառայողներին։
Վիրավոր զինծառայողների վնասվածքները հետազոտելուց հետո ֆիզիոթերապևտ, օրթեզի մասնագետ, ֆրանսահայ Էդգար Միքայելյանը վնասված վերջույթները ֆիքսելու համար հատուկ նյութից տեղում սպլինտ պատրաստեց:
։
«Ես երբեք չեմ տեսել էսպիսի վիրավոր ձեռքեր, ես երբեք պատերազմի ժամանակ չեմ աշխատել։ 18-19 տարեկան ջահել երեխաների մոտ շատ լուրջ վնասվածքներ կան, պատերազմի ընթացքում ստացած վիրավորումները շատ խոր են»,- ասում է օրթեզի մասնագետ Էդգար Միքայելյանը։
Կինեզոթերապևտ Միշել Բութանն ինքն է ցանկություն հայտնել գալ Հայաստան ու օգնել հայրենիքի պաշտպաններին: Մասնագիտացած է վերին վերջույթների հատվածում առկա վնասվածքները մերսումներով բուժելու մեթոդներին:
«Ձեռքերի վիրավորումները պատերազմների ընթացքում ամենաշատն են հանդիպում, դրանք հետագայում զինվորների համար խնդիրներ են ստեղծում: Հայ մասնագետները շատ լավ են աշխատել, բարձրակարգ վիրահատություններ են կատարել, միայն կցանկանայի, որ վերականգնողական բուժումը սկսվեր վիրահատություններից անմիջապես հետո, որպեսզի ձեռքերի ֆունկցիաները ավելի շուտ վերականգնվեին, կարծում եմ՝ ուշացումը պայմանավորված էր պատերազմի երկար ընթացքով»,- նշում է ֆրանսիացի բժիշկը ։
Մասնագետները նշում են՝ այս պատերազմի հետևանքով վնասվածքները տարբերվող են ու բազմաբեկորային, ինչը հիմնականում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ է պայմանավորված։ Բժիշկներն առանձնացնում են վնասվածքների մի քանի տեսակներ, որոնց բուժումն ու վերականգնումը պահանջում է երկար ժամանակ:
«Ամենամեծ վնասվածքներն այրվածքներն են, շատ-շատ են հանդիպում ու հիմնականում երկու ձեռքերին։ Հաջորդ ամենատարածված վիրավորումները խոր կտրվածքներն են, ինչի հետևանքով նյարդեր են կտրվում ու այդ կտրվածքները շատ վերև են տեղակայված։ Նյարդերի վերականգնումը դժվարանում է ու երկար ժամանակ է պահանջում»,- նշում է ֆրանսահայ բժիշկը։
Պատերազմի ժամանակ արագ բուժօգնություն կազմակերպելու և կյանքեր փրկելու համար բժիշկները շատ դեպքերում չեն հասցրել վիրավորների մարմիններից փոքր բեկորները հեռացնել: Ըստ մասնագետների՝ դրանք երբեմն վտանգավոր չեն լինում և այդպես տարիներով մնում են մարմնի մեջ, բայց վերին վերջույթներում կան այնպիսի հատվածներ, որտեղ մխրճված բեկորները խանգարում են ֆունկցիաների բնականոն ընթացքին և վտանգում են մարդու կյանքը:
Ֆրանսիայից ժամանած մասնագետները Հայաստանում կմնան ևս 10 օր: Հաջորդ այցը ծրագրել են գարնանը՝ մասնագետների մեծ խմբով և երկար ժամանակով կմնան Հայաստանում։ Այցելելու են Արցախ և Հայաստանի մյուս մարզեր պատերազմում վիրավորում ստացած ավելի շատ անձանց օգնություն ցուցաբերելու համար։
18:28 20.08.2025
Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ըՕգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ […] ...
18:18 20.08.2025
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանըԿառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...
18:13 20.08.2025
Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասինՌոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...
17:52 20.08.2025
Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումներըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...
17:45 20.08.2025
Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...