13:38 22.01.2021
Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Արթուր Ապրեսյանի դին: Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
«2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է»:
Ինչպես հաղորդում է Armtimes.com-ը, Արթուր Ապրեսյանը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակիցն է։
22:23 11.08.2025
Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցըՎաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...