Պուտինը կփոխադարձի, եթե ԱՄՆ պատրաստ լինի Ռուսաստանի հետ երկխոսության. Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Պուտինը կփոխադարձի, եթե ԱՄՆ պատրաստ լինի Ռուսաստանի հետ երկխոսության. Պեսկով

17:16 24.01.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան անհրաժեշտ ճկունություն է ցուցաբերել Վաշինգտոնի հետ հարաբերություններում, բայց դա չի կարող անել անվերջ:

Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կկարողանան երկխոսություն հաստատել: Եթե ​​ամերիկյան նոր վարչակազմը պատրաստ լինի դրան, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անպայման կպատասխանի, վստահեցրել է Պեսկովը:

«Փաստն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն և ավանդաբար պաշտպանում է լավ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Ոչ թե խոսքով, այլ գործով մենք ասում ենք, որ պատրաստ ենք ամերիկացիներին համարել մեր գործընկերը: Նրանք պատրաստ չեն: Բայց այս դեպքում, ստիպողաբար հաճելի չես կարող լինել», – շեշտել է Պեսկովը Россия-1 ՀԸ-ի Москва. Кремль. Путин հաղորդման շրջանակներում:

Այդուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ կողմերը կկարղանան երկխսություն հաստատել, թեև, ըստ նրա, ստիպված կլինեն արձանագրել ավելի շատ անհամաձայնության տարրեր. միևնույն ժամանակ համոզված է, որ «երկխոսությունը միշտ առիթ է որոշ ռացիոնալ սերմեր գտնելու այն շատ փոքր հատվածներում,որտեղ մեր հարաբերությունները մերձենում են»:
«Եթե ԱՄՆ ներկայիս վարչակազմը պատրաստ է նման մոտեցման, ես կասկած չունեմ, որ մեր նախագահը կպատասխանի»,-ասել է ՌԴ ղեկավարի խոսնակը:

Մեկնաբանելով հաղորդավարի խոսքերը, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարանում են, և ինչ-որ պահի ինչ-որ մեկը պետք է տեղի տա, Կրեմլի խոսնակը նշել է. «Ճկունությունը միջպետական ​​հարաբերությունների համար անհրաժեշտ տարր է»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca

17:37 26.06.2025

«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca

«Բարսելոնան» մոտ է «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Վիլյամսի տրանսֆերը գնելուն, հայտնում է Marca-ն: Իսպանական պարբերականը ֆուտբոլասերների ուշադրությունն է հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի և հիշել է Կրույֆի «օրենքը»։ «Նա, ով նույնիսկ մեկ վայրկյան կասկածում է «Բարսելոնայում» խաղալու ցանկության հարցում, մեզ պետք չէ», – ասում էր կատալոնական ակումբի լեգենդը, որը, ըստ էության, չգրված օրենք դարձավ ակումբի […] ...

Սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

17:30 26.06.2025

Սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների համաձայն՝ Սևանա լճում 2024 թ. նոյեմբերին սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 1293,7 տոննա, իսկ արդյունագործական պաշարը՝ 944,4 տոննա։ Հաշվի առնելով, որ սիգի արդյունագործական պաշարը 2023 թ. […] ...

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

17:22 26.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

17:14 26.06.2025

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Գործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

17:08 26.06.2025

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

17:05 26.06.2025

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...

BACK_TO_TOP