Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+27.09 oC

Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

22:54 25.01.2021

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան եւ դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա նաև Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ես չեմ խոսելու արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի պարտության մասին։ Դա մենք քննարկելու ենք մեր երկրում եւ բոլոր մեղավորների դատավճիռները հնչելու են մեր երկրում։ Այսօր ես խոսելու եմ հումանիտար այն ճգնաժամի մասին, որն արդյունք էր Ադրբեջանի հրահրած նախադեպը չունեցող պատերազմի։

Ադրբեջանը, ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգավմամբ սեպտեմբերի 27-ին սկսեց պատերազմ, որն աննախադեպ էր միազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործմամբ, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների եւ մշակութային օբյեկտների հստակ թիրախավորմամբ, քիմիական զենքի օգտագործմամբ, աննախադեպ էր ռազմագերիների հանդեպ անմարդկային դաժանությամբ։

Ես կարող եմ հիմա, հենց այս պահին ձեզ ցուցադրել կադրեր, որոնք վերցված են հենց ադրբեջանական մեդիա ռեսուրսներից, թե ինչպիսի կտտանքների եւ նվաստացումների են ենթարկում մեր գերեվարված զինվորներին, բայց ես ձեր հանդեպ այդքան դաժան չեմ լինի եւ կխնայեմ ձեզ։ Սակայն, ես հարց ունեմ ձեզ, հարգելի գործընկերներ, ձեզանից որեւէ մեկը փորձե՞լ է իրեն պատկերացնել այն զինվորի ծնողի փոխարեն, ում որդուն գլխատում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչներն ու գլխատված որդու նկարն ուղարկում մերձավորներին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում մի քանի տասնյակ հազար արցախահայեր տեղահանվեցին իրենց բնակավայրերից, եւ ի՞նչ է սա, եթե ոչ հումանիտար աղետ։ Այն, ինչ այս պատերազմում արեց Ալիեւ-Էրդողան երկյակը, միջազգային բոլոր իրավավակարգավորումներով հստակ ռազմական հանցագործություն է եւ պիտի ճանաչվի այդպիսին։ Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով իր երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարեց, որ նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ։

Այս կարգի անմեղսունակ հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմյան մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները:

Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան եւ դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։ Ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանը հետեւողականորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնում նրանց իրական թիվը, այս ողջ ընթացքում շարունակվում են գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը:

Ես խնդրում եմ Եվրոպայի Խորհրդին՝ օգտագործել իր մանդատն ու անել առավելագույնը՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Մի պահ ձեզ պատկերացրեք այն հայ մոր փոխարեն, ով այս ամիսներին դժոխքի միջով է անցնում՝ փնտրելով ու սպասելով իր որդուն։ Այսօր իմ միակ խնդրանքը ձեզ դա է։ Եթե խոսում ենք այս պատերազմի հումանիտար հետեւանքների մասին, ապա օգնեք վերադարձնել մեր զինվորներին։ Ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից։ Ադրբեջանական գերության մեջ յուրաքանչյուր օրը նվազեցնում է ողջ մնալու հայ զինվորի շանսը, որովհետեւ մենք գործ ունենք դահիճ եւ մարդասպան պետության հետ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը

20:42 11.08.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում […] ...

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը․ դատախազությունը կբողոքարկի

20:37 11.08.2025

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը․ դատախազությունը կբողոքարկի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։ «Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ: Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն […] ...

«Մարսելի» ֆուտբոլիստը  հարվածել է մրցակցին, թքել նրա վրա

20:30 11.08.2025

«Մարսելի» ֆուտբոլիստը հարվածել է մրցակցին, թքել նրա վրա

Ֆրանսիական «Մարսելի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդն «Ասթոն Վիլայի» դեմ ընկերական խաղում հարվածել է Ամադու Օնանային, հետո էլ թքել է նրա վրա: Ինքնատիրապետումը կորցրած 23-ամյա խաղացողին փորձել է կարգի հրավիրել նրա հայրենակից, «Ասթոն Վիլայի» պաշտպան Թայրոն Մինգզը, որը բռնել է Գրինվուդի խաղաշապիկից ու, նրա վրա բղավելով, հեռու տարել Մեյսոնին: «Մարսելը» հաղթել է 3-1 հաշվով: Գրինվուդը խփել […] ...

Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակ

20:23 11.08.2025

Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

20:18 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

20:11 11.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...

BACK_TO_TOP