Կառավարության հրաժարականը պահանջող համայնքապետների հանդեպ հետապնդումներ չեն եղել, իշխանությունը սև ցուցակ չունի․ Սուրեն Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

Կառավարության հրաժարականը պահանջող համայնքապետների հանդեպ հետապնդումներ չեն եղել, իշխանությունը սև ցուցակ չունի․ Սուրեն Պապիկյան

18:30 26.01.2021

Տարածքային կառավարման համակարգում նախատեսվում են փոփոխություններ, դրա անհրաժեշտությունը կա, սակայն նախորդ տարվանից ծրագրված մարզպետարանների օպտիմալացման գործընթացը՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, հետաձգվում է։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ամեն ինչ պատրաստ է դեռևս գարնանից, բայց համավարակն ու հետո էլ պատերազմը խանգարեցին փոփոխության ընթացքին։ Այդ փոփոխությունները ենթադրում են  նաև կրճատումներ։ Ես հիմա այս պահին ուղղակի ճիշտ չեմ համարում, որ մենք այսօր գնանք այդ քայլին։ Որ գնալու ենք այդ քայլին, դա միանշանակ է, երկրորդ կարծիք չկա, բայց ժամանակը պիտի պատեհ լինի, հիմա պատեհ ժամանակը չի»,- նշել է նախարարը։

Համայնքների խոշորացումը ևս հետաձգված ծրագրերից է։ Ռազմական դրությամբ պայմանավորված, համայնքների բնակիչների հետ հանդիպումներ ու հանրային լսումներ չեն եղել։ Հավանաբար, խոշորացման ծրագիրը կսկսվի աշնանը՝ սպասվող ՏԻՄ ընտրություններին զուգահեռ։ Իսկ կառավարության հրաժարականը պահանջող Շիրակի մարզի  համայնքապետները սև ցուցակում չեն հայտնվել , նրանց նկատմամբ հետապնդումներ չեն եղել։ Լրագրողների հետ զրույցում  հավաստիացրեց նախարարը։

«Մենք նման ցուցակ չունենք, չենք էլ ունեցել։ Կարծում եմ՝ հանրությունն է որոշողը, թե որ համայնքապետը որ ցուցակում կհայտնվի, ու հանրությանը այդ հնարավորությունը կտրվի»,- ասել է  նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

10:58 11.08.2025

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

Ավստրալիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինը որպես պետություն, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը», – ասել է վարչապետը, ըստ Sydney Morning Herald-ի։ Ալբանեզեն հավելել է, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը այն պայմանով, որ երկիրը կատարի Պաղեստինի ազգային վարչության կողմից հայտարարված պարտավորությունները, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

BACK_TO_TOP