12:18 30.06.2018
Երեկ ուշ երեկոյան Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է հայկական բանակի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին։ Ինչ են քննարկել գործիչները, հայտնի չէ, սակայն հատկանշական է, որ հանդիպման նախօրեին գեներալը խիստ քննադատել էր Հայաստանի իշխանություններին։
https://www.facebook.com/photo.php?fbid=10210065313108345&set=a.3697387172249.121092.1802481241&type=3&ifg=1
Պետք է դիմել Պաշտպանության նախարարություն, ԱԳՆ, նախագահին ու վարչապետին՝ բացատրություններ պահանջելով, թե ինչու նրանք ՄԱԿ ԱԽ-ում չեն բարձրացնում անկախ Հայաստանի հանդեպ Բաքվի ու Անկարայի ագրեսիվ գործողությունների հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը՝ մեկնաբանելով Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական զորքերի ակտիվացման հետ կապված իրավիճակը։
Դրա փոխարեն նրանք, գեներալ լեյտենանտի խոսքով, ապրում են տարատեսակ հարցազրույցների հաշվին, որոնք ժամանակ առ ժամանակ տալիս են լրատվամիջոցներին։
«Այսպես ապրել չի կարելի։ Ադրբեջանի նախագահը խոսում է այն մասին, որ Երեւանը իր քաղաքն է, իսկ մեր պետությունը լռում է։ Ուրեմն նա աշխարհի երկրների մարդկանց սովորեցնում է այն մտքին, որ հայերը նույնիսկ Երեւանն են գրավել։ Մինչդեռ պաշտոնական Երեւանը լռում է»,- գանգատվել էր Տեր-Գրիգորյանցը։
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...
19:37 29.07.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...
19:30 29.07.2025
Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորիԹաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...
19:22 29.07.2025
Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆԱմառային զորակոչը շարունակվում է. ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է «Զինուժ»-ի անդրադարձը՝ ռեպորտաժով։ ...
19:16 29.07.2025
Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։ ...
19:11 29.07.2025
Euronews. Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ Իսրայելի իշխանությունների նկատմամբԵվրախորհրդարանի 40 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ և կասեցնել այդ երկրի հետ առևտրային համաձայնագիրը, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով խորհրդարանականների համատեղ հայտարարությանը։ Փաստաթղթում ԵՄ 14 երկրների օրենսդիրները պնդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի «Ժնևի կոնվենցիան և միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն խախտող» գործողությունների համար՝ […] ...