12:28 01.02.2021
2021 թվականի հունվարի 24-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1070 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ վերջին 7 օրվա ընթացքում կանչերի թիվն ավելացել է 175-ով: Փոխարենը նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների դեպքերը:
Արցախում տեղացած առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ծառայությունը ստացել է 3 կանչ: ՃՏՊ հետևանքով տուժել է 1 քաղաքացի: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը տուժածին ցուցաբերել է առաջին օգնություն: ՃՏՊ հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը: Փրկարարները 15մ խորության վրա բարեհաջող իրականացրել են փրկարարական աշխատանք:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 7 դեպք, որից մեկը բնակելի շինությունում, մյուսները՝ սոցիալ-կենցաղային նշանակության շինություններում և բաց տարածքում: Հրշեջ փրկարարական հաշվարկները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհներից տուժածներ չկան:
Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Ծառայությունը վերջին 7 օրերի ընթացքում տարբեր տեսակի ռազմամթերքի հայտնաբերման վերաբերյալ ստացել է 35 կանչ: Փրկարար ծառայության սակրավորական ջոկատների հետ մեկտեղ, Արցախի տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու գործընթացին են կցվել նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «Halo Trust» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը, ինչպես նաև ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները:
Նշված ժամանակահատվածում գրանցված կենցաղային կանչերը 25-ն են: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանն օգնելուց բացի (դռան կամ վերելակի բացում, հիվանդի տեղափոխում, ջրամատակարարում և այլ տեխնիկական օգնություն), կատարել են նաև խորհրդատվություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից ծառայության ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 31-ի տվյալներով արդեն հայտնաբերվել է ընդհանուր՝ 1345 աճյուն:
Անցած շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներառվել է մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:
Ներքին գործերի նախարար է նշանակվել փ/ծ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:
Արցախի Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանը նշակվել է ԱԻ պետական ծառայության տնօրեն:
16:25 11.08.2025
Երևանի մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 1-10-ը. ՇՄՆՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ. ✅Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ: ✅Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ: ✅Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ […] ...
16:18 11.08.2025
Ամեն ինչ հարթվել է, Տեր Շտեգենը մեր ավագն է․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ տարաձայնությունը հարթվել է։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ «Առաջ ենք շարժվում։ Ամեն ինչ հարթվել է. Տեր Շտեգենը մեր ավագն է։ Նա իրեն հիանալի դրսևորեց։ Երկրպագուներին նույնպես պետք էր տեսնել, թե ինչպես է իրեն պահում իսկական ավագը։ Տեր Շտեգենն արդեն 11 տարի […] ...
16:12 11.08.2025
Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել էՁեռնարկած միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր դասալքության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […] ...
16:06 11.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 4-10-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 4-10-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.59 մ (10.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 […] ...
16:00 11.08.2025
Պուտինը Փաշինյանին պատմել է Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների մասինՀեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ իր զրույցի արդյունքների և Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Ալյասկայում Դոնալդ […] ...
15:51 11.08.2025
Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում ՍյունիքումՀամայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 6-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Որոտան գետի ափին նկատել է պարկ և պայուսակ, որոնց մեջ զենք-զինամթերք կա։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը և մարզի պարեկները պարկում և պայուսակում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացանի փող, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 378 […] ...