12:24 07.02.2021
Երեկ Գյումրիում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան: Մինչ ցուցադրությունը ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը խոսել է ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին ու նշել, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո չէր համարձակվի ստանձնել ժողովրդի համար զգացմունքային այս ներկայացման նկարահանման աշխատանքները:
«Վստահաբար կարող եմ ասել, որ ես չէի կարողանա նկարել, որովհետև նկարահանման հրապարակում հուզվել եմ. նույնիսկ եթե 11 դուբլ է նկարահանվել ինչ- որ մի տեսարան: Համոզված եմ, որ եթե հիմա անդրադառնայի այս թեմային, հաստատ չէի կարող նկարել. հոգեպես և ֆիզիկապես պատրաստ չէի լինի: Ի սկզբանե նպատակը և գաղափարախոսության ասելիքը և հուզականության դաշտը նախատեսված էր բոլորովին այլ դեպքերի և իրադարձությունների համար: Ցավոք էն աղետը, որ տեղի ունեցավ այս վերջին էտապում, բոլորիս ներաշխարհը փոխեց, բոլորիս հուզվելու ընկալման հատկությունն էլ է հիմա փոխվել, էդ իմաստով ֆիլմը բոլորավին ուրիշ ազդեցություն է ունենում հիմա արդեն: Երևանյան պրեմիերայից հետո մենք զգացինք, թե դահլիճում ինչ հուզական մթնոլորտ էր և կարծում եմ՝ սա տրամաբանական է»-ասել է ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
Ապրիլյան պատերազմի օրերին թիկունքում կատարվող իրադարձությունները նկարագրող պիեսի նկարահանումները մեկնարկել էին փետրվարի սկզբներին։ Մինչ այդ անցկացված փորձնական նկարահանումների ընթացքում ստեղծագործական խումբը գտել էր դրվագների պատկերավորման դեկորային ու սյուժետային նոր լուծումներ։ Ներկայացման էկրանավորումը կատարվել է դրամատիկական թատրոնի բեմում, որը վերածվել էր նկարահանման տաղավարների։ Առաջին անգամ հենց բեմում ներկայացման նկարահանումները նորույթ էին ստեղծագործական խմբի համար։
«Մենք այս 44 օրերի ընթացքում էնքան էինք տեսել ու ապրել էդ ցավը, որ ինձ թվում էր՝ մեզ էլ ոչ մի բան չի զարմացնելու ու ոչ մի էմոցիա մենք էլ չենք արտահայտելու, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ էն խոսքը, որ կար, էն ասելիքը, որ ուներ ներկայացումը, որ մենք պիտի շարունակենք ապրել, հիմա առավել քան երբևէ արդիական է. մենք պիտի շարունակենք ապրել, որովհետև պիտի շարունակենք մեր տղաների գործը. մեջքներս բարձր քայլենք առաջ. դա հանուն մեր տղաների ու հանուն նրանց, ովքեր իրենց կյանքը զոհել են մեզ համար»-նշում է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մանե Մխոյանը:
Ֆիլմում առանցքային են հայ կնոջ ու տատիկի այն կերպարները, որոնք առաջնագիծ են ճանապարհում իրենց որդիներին ու թոռնիկներին և աղոթքներով սպասում նրանց վերադարձին: Հենց այս կերպաներն այսօր մեր իրականության մեջ են, մայրեր, որոնք նորօրյա պատերազմց հետո էլ դեռ փնտրում ու սպասում են իրենց զավակներին, որդեկորույս ծնողներ, որոնք մխիթարվում են իրենց որդիների հերոսական սխրագործությունների պատմություններով: Դերասանուհիները խոստովանում են, որ թեկուզ բեմում ու խաղարկային, նման կերպարներ մարմնավորելը և հուզական դաշտ ապահովելը եղել է բարդ ու դժվար աշխատանք։
21:00 16.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները21:00 16.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նալբանդյան փ. 3, 5, 7, 7/1 շենքեր, Արամի փ. 2, 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի […] ...
20:55 16.08.2025
Օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 16-ին, ժամը 16։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել […] ...
20:53 16.08.2025
Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներինՄիացյալ Նահանգները, եվրոպական երկրների հետ, պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ մանրամասն ներկայացրեց զրույցի բովանդակությունը, որը շատ ավելի ծավալուն էր, քան մենք տեսանք մամուլի ասուլիսում։ Եվ հիմա անվտանգության երաշխիքները օրակարգում են։ Եվ լավ լուրն այն է, որ Ամերիկան պատրաստ է […] ...
20:47 16.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհըՕգոստոսի 16-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատար-րերը (մոտ 40 քմ)։ ...
20:42 16.08.2025
NYT. Թրամփը Եվրոպային առաջարկել է Դոնբասը ճանաչել որպես ռուսականԱլյասկայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին առաջարկել է խաղաղության ծրագիր, որը ենթադրում է Ուկրաինայի կողմից Դոնբասի ամբողջ տարածքի զիջում Ռուսաստանին, այդ թվում՝ ռուսական զորքերի կողմից դեռևս չազատագրված տարածքների։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը կարծում է, որ […] ...
20:31 16.08.2025
Օգոստոսի 17-ին փակ է լինելու երթեւեկությունը Վանաձորի Բաղրամյան էստակադայովՕգոստոսի 17-ին՝ ժամը 9.00-18.00, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթեւեկությունը Վանաձորի Բաղրամյան էստակադայով։ Կատարվելու են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...