Մյանմայում զինվորականները համաներում են շնորհել ավելի քան 23 հազար բանտարկյալի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Մյանմայում զինվորականները համաներում են շնորհել ավելի քան 23 հազար բանտարկյալի

08:36 12.02.2021

Մյանմայի զինվորականները փետրվարի 12-ին ներում են շնորհել ավելի քան 23 հազար բանտարկյալի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ԶՈւ գլխավոր հրամանատար, գեներալ Մին Աուն Խլաինի հայտարարությանը։

Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ «երկիրը կառուցում է նոր, ժողովրդավարական պետություն՝ խաղաղության, զարգացման ու կարգուկանոնի միջոցով՝ վերածելու բանտարկյալներին արժանապատիվ քաղաքացիների և գոհացնելու հասարակությանը»։
Համաներումը վերաբերում է 23 314 բանտարկյալի, այդ թվում՝ 55 օտարերկրացու։

Երեկ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր Մյանմայում փետրվարի 1-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման մասնակիցների նկատմամբ հասցեական պատժամիջոցների սահմանման և նրանց համար հասանելիությունն ԱՄՆ-ում գտնվող 1 մլրդ դոլարի չափով ֆինանսական միջոցներին արգելափակելու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷ-ն ծրագրում է միլիարդավոր դոլարներ ներդնել Բրազիլիայի կենսավառելիքի նախագծերում

17:44 05.05.2024

ԱՄԷ-ն ծրագրում է միլիարդավոր դոլարներ ներդնել Բրազիլիայի կենսավառելիքի նախագծերում

Աբու Դաբիի սուվերեն հիմնադրամի Mubadala Capital-ի ներդրումային թեւը մտադիր է մոտ 13,5 միլիարդ դոլար ներդնել հաջորդ տասնամյակում բրազիլական կենսավառելիքի հավակնոտ նախագծում: Այս մասին գրում է Financial Times-ը։ «Մուբադալա» հիմնադրամի հիմնական ներդրումը վերականգնվող էներգիայի մեջ ներառում է հինգ «մոդուլների»՝ բիովերամշակման գործարանների կառուցումը, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 2,7 միլիարդ դոլար։ «Ամեն ինչ կախված է հումքից, հիմնականում՝ գյուղատնտեսությունից: Իսկ […] ...

Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա

16:45 05.05.2024

Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա

Իսրայելը փակել է Գազայի հատվածի հարավ-արևելյան սահմանին գտնվող «Քերեմ Շալոմ» անցակետը, որով անցնում էին հումանիտար պաշարները, այն բանից հետո, երբ տարածքը պաղեստինյան անկլավում ռադիկալների կրակոցների տակ էր հայտնվել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Կիրակի ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Քերեմ Շալոմ» անցակետի տարածքում օդային հարվածների ձայներ են հնչել։ […] ...

Սի Ծինփինը մեկնել է եվրոպական շրջագայության

16:25 05.05.2024

Սի Ծինփինը մեկնել է եվրոպական շրջագայության

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ շրջագայության է մեկնել Եվրոպա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Հայտնի է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ծրագրում է այս պետությունների ղեկավարների հրավերով այցելել Ֆրանսիա, Սերբիա եւ Հունգարիա։ Չինաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ եվրոպական շրջագայությունը կտեւի մայիսի 5-10-ը։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Ծինփինի այցերը եվրոպական մայրաքաղաքներ կնպաստեն Չինաստանի […] ...

Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադարի ՀԱՄԱՍ-ի հետ. Նեթանյահու

15:50 05.05.2024

Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադարի ՀԱՄԱՍ-ի հետ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ժամանակավոր զինադադարի պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Միաժամանակ, իսրայելցի քաղաքական գործիչը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի հրաժարվի ՀԱՄԱՍ շարժման ամբողջական ոչնչացումից։ «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք աշխատում էինք շուրջօրյա՝ համաձայնության հասնելու համար, […] ...

Տոգոյի իշխող կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

14:55 05.05.2024

Տոգոյի իշխող կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Տոգոյի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Միություն հանուն հանրապետության» կուսակցությունը, հայտնում է Togo Breaking News պորտալը՝ հղում անելով Անկախ ազգային ընտրական հանձնաժողովին (CENI)։ Տոգոյի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ապրիլի 29-ին։ «Հանրապետության միությունը» 113 հնարավորից ստացել է 108 մանդատ։ Ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, ստացել է ընդամենը հինգ պատգամավորական մանդատ։ Անկախ թեկնածուները ոչինչ չեն ստացել»,- ասվում է […] ...

Էլբրուսում մոլորված երկու զբոսաշրջիկները հայտնաբերվել են

13:29 05.05.2024

Էլբրուսում մոլորված երկու զբոսաշրջիկները հայտնաբերվել են

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Էլբրուսում մոլորված երկու զբոսաշրջիկների փրկության մասին։ Այս մասին հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։ Մոսկվայից երկու զբոսաշրջիկներ հայտնվել էին ձյան մեջ և վատ տեսանելիության պատճառով չէին կարողացել գտնել իրենց ճամբարը։ Նրանց փրկել են Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները։ Հայտնաբերվելուց հետո երկու տղամարդու տեղափոխվել են վրանային ճամբար՝ 3,8 հազար մետր բարձրության վրա, […] ...

BACK_TO_TOP